ՀԱԿ-ը ԱԺ-ին ներկայացրեց նախագիծը` մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին

Այսօր երեկոյան ԱԺ ՀԱԿ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել 2008 թվականի մարտի 1-2-ին դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը: Այս մասին 168.am-ի թղթակցին տեղեկացրեցին ԱԺ-ից:
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ՀԱԿ խմբակցությունը մեկ-երկու օր հետո ԱԺ կներկայացնի որոշման նախագիծ` 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունները քննող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու համար: Այսօր կեսօրին  Ջհանգիրյանի պատրաստած որոշման նախագիծը դեռևս ԱԺ չէր ներկայացվել և, բնականաբար, չէր դրվել շրջանառության մեջ:

 

Տեսանյութեր

Լրահոս