
Ռուս ուղևորուհին ծննդաբերել է ինքնաթիռում

«Աերոֆլոտ» ընկերությանը պատկանող ինքնաթիռը հոկտեմբերի 9-ին հարկադրված վայրէջք է կատարել «Խարկով» միջազգային օդանավակայանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»` հղում անելով «Ինտերֆաքս»-ին, դա տեղի է ունեցել ինքնաթիռի 29-ամյա ռուս ուղևորուհիներից մեկի վաղաժամ ծննդաբերության պատճառով, ով երրորդ անգամ մայր է դարձել: Ծնունդն ընդունել է հենց ինքնաթիռի ուղեկցորդուհին:
Մինչ վայրէջք իրականացնելը` ինքնաթիռի անձնակազմը նախօրոք տեղեկացրել է օդանավակայանի պատասխանատուներին իրավիճակի մասին: Արդեն վայրէջքից հետո դեպքի վայր ժամանած բժիշկներն ու սահմանապահներն ինքնաթիռ մտնելիս արձանագրել են ծննդյան փաստը: Տեղում լրացվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Քանի որ ինքնաթիռը չի կարող նշվել որպես ծննդյան վայր, ըստ ավիափոխադրման օրենքների, նշվել է այն քաղաքը, որտեղից ուղևորվել է ծննդկանը:
Ծննդկանը եղել է 29-30 շաբաթական, ծնված երեխան աղջիկ է եղել ու կշռել է 1,50 կգ: