Apple-ին չհաջողվեց «պահել» 600 միլիարդը

Apple-ի կապիտալիզացիան երկուշբաբթի օրվա բորսայական վաճառքներից հետո իջավ 600 միլիարդ դոլարի նշաձողից։

Չնայած այդ հանգամանքին, Apple-ը շարունակում է մնալ բորսայական կապիտալիզացիայի ծավալներով աշխարհի խոշորագույն ընկերությունը։

Բորսայում ընկերության բաժնետոմսերի գինը երկուշաբթի օրը  նվազել է 2.13%-ով։ Անկումը պայմանավորված է այն հանգամանքով, որ iPhone 5 սմարթֆոնների առաջարկը սահմանափակվել է դրանց հավաքմամբ զբողվող չինական Foxconn ընկերության աշխատողների գործադուլի պատճառով։ Աշխատակիցները բողոքում էին որակի հսկողության բաժնի կողմից առաջ քաշված խիստ պահանջների և ճնշումների դեմ։ Ընկերության պատկանող գործարաններում նախկինում նույնպես եղել են նման միջադեպեր։

Նշենք, որ iPhone 5-ի ներկայացման նախաշեմին Apple-ի կապտալիզացիան 644.59 միլիոն դոլար էր, իսկ բաժնետոմսերի գինը գերազանցում էր 700 դոլարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031