Բաժիններ՝

Ֆինանսական բուրգերի ստեղծումը քրեորեն պատժելի է

Ռուսաստանի Հետաքննական հանձնաժողովն առաջարկում է խստացնել ֆինանսական բուրգերի ստեղծողների և ղեկավարների նկատմամբ պատասխանատվությունը: Այն կազմակերպությունների համար, որոնք նման են «ՄՄՄ» ֆինանսական բուրգին և որոնք կընդունեն քաղաքացիներից 10 մլն ռուբլի և ավելի գումար, ենթադրվում է մինչև 10 տարվա ազատազրկում և տուգանք՝ 1 մլն ռուբլու գումարի չափով: Երեկ այդ մասին հայտնել են Ռուսաստանի ֆինանսների նախարարությունից:

«Ֆինանսական բուրգն ունի ընդամենը արտաքին նմանություն կոմերցիոն գործունեություն իրականացնող ընկերությունների հետ: Ստացվում է, որ անհնար է պատասխանատվության ընթարկել բուրգի կազմակերպիչներին, քանի որ պոտենցիալ ավանդատուները մուծումներն իրականացնում են այն միջոցների հաշվին, որոնք ստացվել են այլ ներդրողների և ավանդատուների կողմից»,- նշում են նախաձեռնության հեղինակները:

Այսպես, «ՄՄՄ»-ի նկատմամբ 2011 թվականին հաջողվեց խուսափել պատասխանատվությունից։ Կիրառվեց պետության կողմից տնտեսական շահագործումից ազատում: Ընդ որում, բուրգի հիմնադիր Սերգեյ Մավրոդին իր մշտական ավանդատուներին չէր վստահեցնում, որ իրենց կողմից ներդրված գումարները կաշխատեն: Ստացվում է՝ չէր չարաշահում իրենց վստահությունը, և հետևաբար՝ խաբեբա չէ:

Իսկ Ներքին գործերի նախարարությունը դեռևս ոչինչ չի հայտարարում այս առիթով: Ապացուցել, որ խաբեություն է տեղի ունեցել ֆինանսական բուրգերի ղեկավարների կողմից, շատ բարդ է: Քրեական գործ հարուցելու համար հարկավոր են ավանդատուների ցուցմունքներ, որ իրենց վստահությունն են չարաշահել։ Սակայն, ինչպես փորձն է ցույց տալիս, նմանատիպ ցուցմունքներ տուժածները համաձայնում են գրել միայն այն բանից հետո, երբ արդեն խաբված են լինում: Կազմակերպիչներն այդ ժամանակ արդեն հեռու են գտնվում վերոնշյալ իրականությունից, այնպես որ, այսօր խնդիրն այն է, որպեսզի գործը բացահայտվի շատ ավելի շուտ՝ մինչև խաբեբաների կողմից ֆինանսական կորուստների արձանագրումը:

Ըստ փորձագետների, Ռուսաստանի Հետաքննական հանձնաժողովն իր օրենսդրությամբ ցանկանում է իր իսկ աշխատանքը հեշտացնել, քանի որ բուրգի ստեղծումը խաբեության նախապատրաստական աշխատանքն է, որը նույնպես քրեական պատասխանատվության է ենթարկվում։ Իսկ դա ապացուցելն առավել, քան բարդ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս