Ազատումներ և կարգապահական տույժեր «Խոսրովի անտառ ՊԱ» ՊՈԱԿ-ում

Չնայած նապաստակի և բեզուարյան այծի որսի տեղադիրքերը գտնվում են նույն այդ արգելոցի տարածքից դուրս:

Այդ մասին ասված է ՀՀ բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է մշակել կարգ` Հ/Կ ներկայացուցիչներին ԲՀՊՏ-ների վերահսկողական աշխատանքներին մասնակից դարձնելու և ԲՀՊՏ-ների կառավարման խորհուրդներում Հ/Կ ներկայացուցիչների ներգրավումն ապահովելու նպատակով:

Նախարարի հրամանով ստեղծվել է նաև արագ արձագանքման աշխատանքային խումբ` ապօրինությունների կանխարգելման, ինչպես նաև ԲՀՊՏ-ներում առանց նախազգուշացման, չպլանավորված ստուգայցեր իրականացնելու նպատակով:

Որպես լրացուցիչ տեղեկատվություն, նշվում է նաև, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ից ստացել է Արարատի մարզի տարածքում ապօրինի որսի օբյեկտների տեղադիրքը ներկայացնող քարտեզ, որը հաստատում է այն փաստը, որ նապաստակի և բեզուարյան այծի որսի տեղադիրքերը գտնվում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքից դուրս (ուղիղ գծով` նապաստակը` 658մ հեռավորության, բեզուարյան այծը` 315մ հեռավորության վրա): Չնայած դրան՝ աշխատանքից ազատել են «Խոսրովի անտառ ՊԱ» ՊՈԱԿ-ի տնօրենը, արգելոցի պահպանությունն իրականացնող մի շարք աշխատակիցներ, ոմանք էլ ներկայացվել են կարգապահական տույժերի:

Տեսանյութեր

Լրահոս