Բաժիններ՝

ՀՖՖ-ն խնդրում է մարզադաշտ ներկայանալ ժամը 19:00-ին:

Հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպմանը մարզադաշտի մուտքերի մոտ մարզասերների կուտակումներ թույլ չտալու նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խնդրում է բոլոր մարզասերներին «Հրազդան» մարզադաշտ ներկայանալ հանդիպման սկզբից 2 ժամ շուտ` ժամը 19:00-ին:

Բոլոր մարզասերներին խնդրվում է նաև մարզադաշտ չբերել արգելված իրեր` (ցանկը` ՀՖՖ պաշտոնական կայքում) մարզադաշտի անվտանգության աշխատանքների արդյունքում ավելորդ կուտակումներ չստեղծելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս