Բաժիններ՝

Տեխնոլոգիական ոլորտի լիդերները կքննարկեն` կրթության և որակյալ աշխատուժ ձեռք բերելու խնդիրները

Հոկտեմբերի 12-14-ը Հանքավանի «Անի Ռեզորթ» հանգստյան տանը տեղի կունենա «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում` նվիրված տեխնոլոգիական ոլորտի կրթական և աշխատուժի զարգացման խնդիրներին: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից: Ֆորումին կմասնակցեն ՏՀՏ հայաստանյան ընկերությունների, համալսարանների և այլ կրթական հաստատությունների, կրթության և գիտության, էկոնոմիկայի նախարարությունների, միջազգային կազմակերպությունների և մամուլի շուրջ 70 ներկայացուցիչներ։

Օրակարգային թեմաներից են`

  • Հայկական ազգային ինժեներական լաբորատորիայի ներկայացում
  • Ծրագրային ապահովման գերազանցության կենտրոնի ստեղծման անհրաժեշտություն
  • Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի կրթական ծրագրերի ներկայացում
  • Մասնավոր տեխնոլոգիական ընկերությունների կոնսոլիդացիա կրթական ծրագրերի շուրջ
  • ՀՀ դպրոցներում ռոբոտաշինության  խմբակների ստեղծում և այլն:

Նշենք, որ հանդիպմանն ավանդաբար աջակցում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը: Ծրագիրը նպատակային աջակցություն է ցուցաբերում բարձր տեխնոլոգիաների ոլորտի փոքր և միջին ձեռնարկություններին կրթական խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս