Բաժիններ՝

Իտալիայի հավաքականը հարգում է Հայաստանին. Մաջո

Իտալիայի հավաքականի պաշտպան Կրիստիան Մաջոն հայտարարել է, որ իրենք դժվարին հանդիպում են սպասում Հայաստանի դեմ:

«Իմ խաղալու հնարավորությունները բավականին բարձր են: Թիմը պատրաստվում է դժվարին հանդիպման: Մենք շատ բան չգիտենք Հայաստանի մասին, բայց մինչև հանդիպում դեռ շատ ժամանակ կա: Մի քանի օր առաջ խոսել եմ իմ թիմակից Մարեկ Համշիկի հետ, ով հանդիպել էր նրանց անցած տարի: Նա ասաց, որ նրանք անհատներ չունեն, սակայն լավ են աշխատում որպես թիմ: Մենք կնաախապատրաստվենք ուրբաթ օրը կայանալիք խաղին», – Մաջոյի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ աշխարհի 2014թ.-ի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Իտալիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբորի 12-ին Երևանի ժամանակով 21:00-ին:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031