Բաժիններ՝

Հայկական բեռնատարները կրկին կանգնած են Վրաստանի սահմանին

Հայկական բեռնատարները կրկին կանգնած են Վրաստանի սահմանին: Այս մասին, news.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի բեռնափոխադրումների ասոցիացիայի նախագահ Մակար Առաքելյանը: «Խնդիրն, իսկապես, պահպանվել է, հայկական մեքենաներին բաց չեն թողնում»,-հայտարարել է նա, բացատրելով, որ պատճառը նույնն է՝ իրական և փաստաթղթերում նշված բեռների միջև տարբերությունը:

Նրա խոսքով, այս պահին Վրաստանի սահմանային անցակետերից մեկում մի քանի հայկական բեռնատարներ դեռևս ստուգում չեն անցել: «Համեմատելով բեռնատարների բեռի իրական քաշը փաստաթղթերում առկա քաշի հետ, 150-200 կգ տարբերություն են հայտնաբերել: Գերբեռնվածությունը կարող է կապված լինել տեխնիկական պատճառների հետ: Ասենք մեքենայի վրա կարող էին վառելիքի լրացուցիչ բաք տեղադրել»,-ասել է Առաքելյանը:

Ավելի վաղ Մակար Առաքելյանը հայտնել էր, որ երեկվանից Վրաստանի մաքսային ծառայությունը խստացրել է բեռնատարների քաշի ստուգումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս