Վարդենիկ գյուղում ինքնասպան է եղել 1,5 ամիս առաջ ինքնասպանություն գործած տղամարդու որդին
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ գյուղի տներից մեկում ինքնասպանություն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են մեկնել Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ նշված գյուղի տներից մեկի խորդանոցի տանիքից՝ կախվելու միջոցով ինքնասպան է եղել 40-ամյա Ն. Գ.-ն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջինս ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս երեխա, իսկ ինքնասպանություն գործելուց առաջ տան անդամներին հայտնել է, որ գնում է գնումներ կատարելու և երբ ուշացել է, տանեցիներն անհանգստացել են ու սկսել են փնտրել: Նրան հայտնաբերել են խորդանոցում:
Ըստ տեղեկությունների, տղամարդն ունեցել է հոգեկան շեղումներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 1,5 ամիս առաջ ինքնասպան է եղել նաև վերջինիս հայրը:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունիի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրասվում:
shamshyan.com