Բաժիններ՝

Վրաստանը մտափոխվել է. Ռուսասատանի հետ երկաթուղային կապը չի վերականգնվի

Վրաստանի նոր իշխանություննները հայտարարել են, թե փոխել են իրենց որոշումը Ռուսաստանի հետ երկաթուղային կապը վերականգնելու առումով: Այս մասին, «newsgeorgia.ru» կայքի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի վերամիավորման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին:
«Այդ թեման միանգամից փակվեց այն բանից հետո, երբ աբխազական կողմը հետաքրքրություն չցուցաբերեց հարցի նկատմամբ: Հարցը բարձրացվելուց հետո իսկույն փակվեց», – հայտարարել է նախարարը:

Ավելի վաղ «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրուցում Պաատա Զաքարեիշվիլին հայտարարել էր, թե Վրաստանի կառավարությունը ցանկություն ունի վերականգնել Ռուսաստանի Դաշնության հետ երկաթուղային կապը

«Մենք պետք է խթանենք Աբխազիայի տարածքով տրանսպորտային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ: Խոսքը գնում է ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային», – ասել է նախարարն ու հավելել, թե այդ առնչությամբ որոշակի խորհրդակցություններ են անցկացվել, սակայն պաշտոնական մակարդակով հարցը դեռևս չի քննարկվել:

Զակարեաշվիլիի համոզմամբ, երկաթուղային կապի վերականգնումը կբարձրացներ Վրաստանի տրանսպոտային ու աշխարհաքաղաքական նշանակությունը, միևնույն ժամանակ խթանելով վրացի փախստականների վերադարձը Աբխազիա:

Վրաստանի և Ռուսաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցությունը ընդհատվել էր 1990-ական թվականներին, երբ պայթեցվել էր Ինգուրի գետը հատող երկաթուղային կամուրջը: 2004 թ-ին մասնակի վերականգնումից հետո գործարկվել էր միայն Աբխազիան Ռուսաստանին կապող հատվածը:

Վրաստանի նախորդ կառավարությունը աննպատակահարմար էր համարում երկաթուղային կապի վերականգնումը, մատմանշելով 2008 թ-ի ռուս-վրացական պատերազմի գործոնն ու երկու պետությունների միջև հարաբերությունների վատթարացումը:

2012 թ-ին Վրաստանի նախկին ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել էր, թե երկաթուղային կապի գործարկումը ձեռնտու է առաջին հերթին Ռուսաստանին և Հայաստանին, այլ ոչ Վրաստանին: Նախարարի համոզմամբ, կապը կծառայեր Ռուսաստանին Գյումրիում գտնվող իր ռազմաբազան զինելու համար:

Panorama.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս