
Ինտերը Սնեյդերին շանտաժի է ենթարկում, ուստի ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն պետք է միջամտեն. FIFPro

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (FIFPro) հանդես է եկել այն ֆուտբոլիստների աջակցությամբ, ում իրենց ակումբները շանտաժի են ենթարկում։
«Մենք հավատացած ենք, որ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն պետք է միջամտեն այն դեպքում, երբ ակումբները թույլ չեն տալիս իրենց ֆուտբոլիստներին խաղալ այն ժամանակ, երբ վերջիններս չեն ցանկանում նոր պայմանագիր կնքել։ Դա շանտաժ է, և նման դեպքերում ակումբների համար ֆուտբոլը 2-րդ տեղում է գտնվում։
Նման միջադեպերի թիվն աճում է։ Օրինակ՝ նման դրության մեջ է հայտնվել «Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը», – կազմակերպության հայտարարությունն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը