Բաժիններ՝

Կայացել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ:
Խորհրդին է ներկակայացվել հիմնադրամի 2013թ. ամփոփ բյուջեի նախագծի, պահպանման ծախսերի նախահաշվի, հիմնադրամի հաստիքացուցակի և 2013թ. տարեկան աշխատանքային ծրագիրը: Այնուհետև հաստատվել է հիմնադրամի 2012թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպությունը, որից հետո քննարկվել է ՀԳՏՏԶՀ-ի 2011թ. ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող կազմակերպության կողմից ներկայացված եզրակացությունը և հաշվետվությունը:


***
ՀԳՏՏԶՀ-ն առաջին ներդրումային հիմնադրամն է Հայաստանում, որը նորարարական ֆինասական գործիքների միջոցով ներդրումներ է կատարում գյուղական ուղղվածություն ունեցող ՓՄՁ-ներում, միաժամանակ տրամադրելով նաև կառավարչական աջակցություն, որն էլ հնարավորություն է ընձեռում ՓՄՁ-ներին բարելավել իրենց մրցակցային դիրքերը և դրանով էլ խթանել գյուղական տարածքների արագ զարգացմանը:
Հիմնադրամը 2009 թվականից ի վեր Հայաստանում ֆինանսավորել է ընդհանուր առմամբ 1 մլրդ 650 մլն դրամի 10 ներդրումային ծրագիր: Ներդրումներն իրականացվում են հետեւյալ 4 ուղղություններով՝ գինեգործություն, գյուղմթերքների արտադրություն, ձկնաբուծություն և կաթի վերամշակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս