Բաժիններ՝

Հոմոսեքսուալիստների պատճառով Միլանը խզեց հարաբերությունները Սանկտ Պետերբուրգի հետ

Միլանի քաղաքային խորհուրդը կասեցրել է 1967թ. կնքված համաձայնագիրը, որով Միլանն ու Սանկտ Պետերբուրգը համարվում էին եղբայր-քաղաքներ։ Միլանի օրենսդիր մարմնում որոշումն ընդունվել է միաձայն։

Նախագիծը ներկայացրել է ռադիկալների կուսակցության անդամ Մարկո Կապպատոն։ Ռուսաստանյան քաղաքի հետ «եղբայրությունը» խզելու պատճառը հոմոսեքսուալիստների նկատմամբ վերաբերմունքն է։ Մասնավորապես, Սանկտ Պետերբուրգի քաղաքային իշխանությունները վերջերս օրենք են ընդունել, որով արգելվում է համասեռական հարաբերությունների քարոզչությունը և դրա համար պատիժ է սահմանվում՝ տուգանքի տեսքով։

Եղբայր-քաղաքների կարգավիճակը ենթադրում էր հարաբերությունների ընդլայնում տնտեսական և մշակութային ոլորտներում։ Սակայն այժմ քաղաքային խորհուրդն ու մյուս կառույցները պետք է հրաժարվեն այդպիսի միջոցառումներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս