«Սոցիալական հիվանդության տեսակ է, անշուշտ, և կարող է բուժվել միայն հիվանդի ցանկության դեպքում: Բայց, ցավոք, ոչ բոլորն են այդպիսի կամք դրսևորում` չգիտակցելով, որ ինքնադրսևորման ճանապարհը բարեկրթությունն է, խոնարհությունը, հավասարությունը»:
Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ խնդիրը նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում է, ով ոստիկանությանը ցուցում է տվել բոլոր հնարավոր միջոցներով աջակցել դրա լուծմանը: Միջոցառումների ցանկում նաև գյուղացիներին որսորդական հրացաններ տրամադրելն է, ինչը նրանց հնարավորություն կտա կազմակերպել արոտատեղերի և անասնաբակերի պաշտպանությունը:
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները «Սիվիլիթաս» հիմնադրամի հաշվապահությունը վարող «Պարադիգմա Արմենիա» ընկերությունից պահանջում են հիմնադրամին և Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործին վերաբերող փաստաթղթերը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին և նրա գլխավորած պատվիրակությանը:
«Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան» համամիտ է Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, հարգարժան պարոն Վազգեն Մանուկյանի հետ, որը Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքը որակում է որպես քաղաքական սխալ:
Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման Champions Matchday-ին տված հարցազրույցում պատմել է իր կուռքերի, ինչպես նաև հետագա անելիքների մասին։
Կապանի բնակիչների փոխանցմամբ` արդեն մի քանի օր է` քաղաքում թանկացել է տրանպորտային ուղեվարձը: Քաղաքին սպասարկող թիվ 7 և 15 երթուղային տաքսիների ուղևորավճարը նախկին 70 դրամի փոխարեն՝ դարձել է 100 դրամ:
Ստամբուլի տեխնոպարկի գործունեությունից թուրքական պետբյուջեն կավելանա տարեկան մոտ 10 մլրդ դոլարով: Ստամբուլի արևելյան հատվածում գտնվող ամենամեծ ռազմական հետազոտությունների կենտրոնի շինարարությունը: Կենտրոնը, ըստ պարբերականի, կլինի ինչպես ռազմական «Սիլիկոնային հովիտ» Թուրքիայում: Նոր տեխնոպարկում կաշխատի ավելի քան 30.000 մարդ:
«Այդ հարցը դիտարկել ենք միջկառավարական հանձնաժողովի նիստում: Բանակցությունները շարունակվում են: Այստեղ են գտնվում «Գազպրոմ»-ի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչները: Մենք դինամիկ առաջ ենք շարժվում այդ հարցում, և վստահ եմ, որ, ինչպես միշտ, կհասնենք բոլորին ձեռնտու պայմանավորվածությունների»,- ասել է Մ. Սոկոլովը:
«Շինաշխատանքները իրականացրել է «Ն.Մ. Օհանյան» ՍՊԸ-ն: Ես մի քանի անգամ տեսել եմ, որ քաղաքաշինության նախարարության տեխնիկական բաժնից եկել, ստուգումներ իրականացրել են, սակայն թե դիտողությունները ինչպես են արել, կամ չեն արել, ես չեմ կարող ասել: Ես ինքնս, լինելով մանկավարժ, այն ինչ-որ տեսել ու հասկացել եմ, որ կատարվածը որակ չունի, բարձրաձայնել եմ»:
«Ես վերահաստատում եմ իմ դիրքորոշումը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պաշտոնական այլ դիրքորոշում, բացի նրանից, որ 2013-ին պետք է պաշտպանի նախագահ Սարգսյանին, չի հրապարակել»,- ասում է ՀՀԿ խոսնակը:
Մաքսային կոմիտեի տվյալներոմ (որոնք եռամսյակային են և օգոստոս ամիսը դեռ չեն ներառում)՝ այս տարվա առաջին 6 ամիսներին Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 121 միլիոն դոլար։ Այդ 121 միլիոնից 67.7 միլիոնը բաժին է ընկնում 2208 կոդով ապրանքանիշին՝ «Էթիլային սպիրտ, չբնափոխած, <80 ծավ.% սպիրտի խտությամբ; սպիրտային թուրմ, լիկյոր և այլ սպիրտային ըմպելիք»։
«Այո, նախագահի վերահսկողության ծառայությունը մեզ մոտ ստուգումներ է իրականացնում: Դա սովորական աշխատանքային պրոցես է: Ամեն տարի էլ նման ստուգումներ տեղի են ունենում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Բաբկեն Պիպոյանը:
ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը։
ԱՄՀ-ն խնդրահարույց երկրներին խորհուրդ է տվել ժամանակավորապես դադարեցնել բյուջեի ծախսերի կրճատումները: Հիմնադրամը պարզել է, որ խնայողության ռեժիմը ՀՆԱ-ին ավելի մեծ հարված է հասցնում, քան ծախսերի սովորական պայմանները:
Thomson Reuters գործակալության տվյալներով՝ տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի հավակնորդները չորսն են:
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը հայտարարել է, որ «Զենիթը» պաշտոնապես հետաքրքրված չէ «հանքափորների» առաջատար Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով։
Լեգենդար բրազիլիացի ֆուտբոլիստ Ռոնալդոն «Սանթոսի» հարձակվող Նեյմարին խորհուրդ է տվել տեղափոխվել Եվրոպա։ Ռոնալդոն վստահ է, որ այդ դեպքում Նեյմարը կարող է գերազանցել Լիոնել Մեսսիին։
2012 Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվեց Եվրոպական Միությանը: Որոշումը կայացվել է այսօր՝ Օսլոյում Նորվեգական Նոբելյան հանձնաժողովի կողմից:
«Այս պահին աշխատում եմ ավարտին հասցնել բոլոր ստուդիաներում կիսատ թողնված աշխատանքները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Քրիստինե Պեպելյանը` հավելելով, թե այդ կիսատ թողած աշխատանքների թվում է նաև օրեր առաջ Համալիրում կայացած մենահամերգի DVD տարբերակի թողարկումը:
«Դեսպան Հեֆերնի հայտարարությունը ԱՄՆ կառավարության ջանքերի մասն է, որն ուղղված է Հայաստանում օրենքի գերակայությունը համակարգված, արդարացի ու թափանցիկ կերպով ապահովելը խթանելուն: Մենք ՀՀ կառավարության հետ այս ոլորտում սերտորեն աշխատում ենք: Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության կողմից դատաիրավական բարեփոխումներին ցուցաբերվող ուշադրությունը և պատրաստ ենք քննարկել մտահոգության տեղիք տվող խնդիրներն այդ հարցերի շուրջ՝ մեր ընդհանուր երկխոսության համատեքստում»:
«Սթարը. 2010 և 2011 թվականներին տեղ է գտել ՊԵԿ-ի կողմից հրապարակվող՝ տարվա արդյունքներով՝ մեկ մլն դրամ և ավելի հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների ցանկում։ 2010թ. «Սթարը» հայտարարագրել է 3.6 միլիարդ դրամի վնաս, 2011-ին՝ 3.2 միլիարդի։
Փաստաբան Ժորա Վարոսյանի խոսքով` Կ. Խաչիկյանի խափանման միջոցը փոխել են երկրից չհեռանալու ստորագրությամբ: Իսկ ինչո՞ւ է հենց երեկ նման որոշում կայացրել, և ի՞նչն է առիթ հանդիսացել դրա համար: Ժ. Վարոսյանն ասաց. «Ճիշտն ասած, երեկ երեկոյան է որոշումը կայացվել, և դեռ չկա իմ ձեռքի տակ: Կարեն Խաչիկյանին երեկ երեկոյան բաց են թողել, բայց մոտիվը չեմ կարող ասել այս պահի դրությամբ»:
Աշխարհում նշանակալի շատ կառույցներ նույնպես «ներկվել» են այդ գույնով։
Այսօր «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբի 3-րդ տուրի Հայաստան – Իտալիա հանդիպումից առաջ SportArmenia-ն փորձեց ճշտել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության թիմերի մարզիչներից մի քանիսի կարծիքը:
Ընդհանրապես արտերկրում հայերին միավորող կազմակերպությունների խնդիրն է՝ նպաստել հայապահպանմանը: Օրինակ, երբ նման հայրենակցական միությունները հայկական կիրակնօրյա դպրոցներ են կազմակերպում, հայկական երգի փառատոներ են կազմակերպում, հայերեն գրքեր և թերթեր են հրատարակում, դա միանգամայն հասկանալի է, քանի որ մտնում է հենց հայապահպանության մեջ:
Արդեն հայտնի է ներքնազգեստի ցուցադրության ամենամյա համաշխարհային տոնի այս տարվա գլխավոր հրեշտակի անունը` Ալեսանդրա Ամբրոսիո (Алессандра Амбросио): Victoria’s Secret-ի յուրաքանչյուր «հրեշտակ» երազում է իր մոդելային կարիերայի ընթացքում գոնե մեկ անգամ կրել այդ թանկարժեք ներքնազգեստը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2012թ. «Սև ցուցակը». ըստ կենտրոնի այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2012թ. երրորդ եռամսյակի ընթացքում (հուլիս-սեպտեմբեր):
Երգչուհի Քրիստինա Ագիլերան շնորհակալական մրցանակ է ստացել անձամբ Հիլարի Քլինթոնից: Երեկ երգչուհին իր՝ համաշխարհային սովի դեմ ուղղված մեծածավալ պայքարի համար ստացել է խոշոր չափի մրցանակ և արժանացել է կառավարական օղակների գովեստի խոսքերին:
МТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Каникулы в Мексике» երիտասարդական շոուի նախկին վարող Քսենյա Սոբչակի անվան շուրջ խոսակցությունները կրկին ակտիվացել են: Ըստ լուրերի` նոր տարուց հետո Քսենյան կրկին կվերադառնա МТВ՝ որպես ռեալիթի-շոուի հաղորդավարուհի: Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, հեռուստաալիքի տնօրինությունը պայմանավորվել է հաղորդավարուհու հետ` նոր եթերաշրջանի հաղորդումները վարելու համար: