«Հերթական սուտն է». Քսենյա Սոբչակ
МТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Каникулы в Мексике» երիտասարդական շոուի նախկին վարող Քսենյա Սոբչակի անվան շուրջ խոսակցությունները կրկին ակտիվացել են: Ըստ լուրերի` նոր տարուց հետո Քսենյան կրկին կվերադառնա МТВ՝ որպես ռեալիթի–շոուի հաղորդավարուհի: Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, հեռուստաալիքի տնօրինությունը պայմանավորվել է հաղորդավարուհու հետ` նոր եթերաշրջանի հաղորդումները վարելու համար: Սակայն Քսենյան իր թվիթերի էջում նշել է, որ նման խոսակցություն МТВ հեռուստաալիքի հետ չի եղել, և, ինչպես ինքն է նշել՝ «փառք Աստծո, որ չի եղել»: Անդրադառնալով իր անվան շուրջ պտտվող խոսակցություններին և դրանք լուսաբանող լրատվամիջոցներին, Քսենյան ասել է. «Հերթական սուտն է. «պրոֆեսիոնալ լրագրություն է»»: