ԵՄ-ն՝ Նոբելյան մրցանակակիր

2012 Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվեց Եվրոպական Միությանը: Որոշումը կայացվել է այսօր՝ Օսլոյում Նորվեգական Նոբելյան հանձնաժողովի կողմից: Մրցանակը շնորհվում է խաղաղության ամրապնդման գործում ձեռքբերումների համար: Թեկնածուների թվում էին նաև ռուսաստանյան իրավապաշտպանները: Թեկնածուների թիվը 231 էր, որից 43-ը՝ հասարակական և միջազգային կազմակերպություններ: Թեկնածուների ցանկում էին նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Wikileaks ցանցի հիմնադիր Ջուլիան Ասսանժը: Նախորդ տարի այդ տիտղոսին էին արժանացել Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆը, ակտիվիստ Լեյմա Գբովիին և եմենցի իրավապաշտպան Տավակուլ Կարմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031