«Fantasy Bra» 2012-ը կներկայացնի Ալեսանդրա Ամբրոսիոն

Արդեն հայտնի է ներքնազգեստի ցուցադրության ամենամյա համաշխարհային տոնի այս տարվա գլխավոր հրեշտակի անունը` Ալեսանդրա Ամբրոսիո (Алессандра Амбросио): Victoria’s Secret-ի յուրաքանչյուր «հրեշտակ» երազում է իր մոդելային կարիերայի ընթացքում գոնե մեկ անգամ կրել այդ թանկարժեք ներքնազգեստը:

Այս տարի բախտը ժպտաց Ալեսանդրա Ամբրոսիոյին: Նա երիտասարդ մայրիկ է, և երեկոյի «զարդը» լինելու համար պայքարել էր  Կենդիս Սվեյնպոլի և Էրին Խիզերտոնի դեմ (Кэндис Свэйнпол и Эрин Хизертон): Մոդելին իրենց թվիթերյան էջում շնորհավորական խոսքեր են հղել անձամբ շոուի կազմակերպիչները: Նա շոուի ընթացքում կկրի 1 միլիոն դոլարանոց ներքնազգեստ: Այս մասին տեղեկացնում է spletnik.ru-n:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս