Հիլարի Քլինթոնը պարգևատրել է Քրիստինա Ագիլերային (լուսանկարներ)
Երգչուհի Քրիստինա Ագիլերան շնորհակալական մրցանակ է ստացել անձամբ Հիլարի Քլինթոնից: Երեկ երգչուհին իր՝` համաշխարհային սովի դեմ ուղղված մեծածավալ պայքարի համար ստացել է խոշոր չափի մրցանակ և արժանացել է կառավարական օղակների գովեստի խոսքերին:
Նշենք, որ երգչուհին «World Food Program»-ի շրջանակներում ակտիվ գործունեություն է ծավալում և մեծածավալ աշխատանքներ է կատարում սովի մատնված մարդկանց աջակցելու համար, ինչն էլ ԱՄՆ-ը գնահատել է: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր խոսքում նշել է, որ երգչուհին մեծ աշխատանք է կատարում, չնայած կարող էր սահմանափակվել միայն իր երաժշտական կարիերայով: Քրիստինան իր շնորհակալությունն է հայտնել` ասելով. «Ես հպարտ և երջանիկ եմ` մասնակից լինելու այս բարի գործին և իմ օգնությունն առաջարկելու կարիքավոր մարդկանց»: Այս մասին գրում է spletnik.ru-ն: