«Այդ հարցերը, խնդրում եմ, ուղղեք այն մարդկանց, ովքեր ստացել են հրավիրատոմսերը և չեն եկել: Ես իրենց փոխարեն ո՞նց կարող եմ պատասխանել»:
Կապանի բնակիչների փոխանցմամբ` այս օրերին Ա. Օհանջանյանը Կապանում չէ, և չեն կարող ասել, թե որտե՞ղ է գտնվում: Նրանց խոսքով` Կապանի մսի կոմբինատի նախկին սեփականատերն ամիսներ առաջ ենթարկվել էր սրտի վիրահատության: Բնակիչները նաև նշեցին, որ Ա. Օհանջանյանը մի քանի տարի առաջ Սյունիք գյուղական համայնքում, որտեղ գտնվում է նաև նրա տունը, կառուցել էր պահածոների գործարան և, բացի այդ, բացել էր մսի մթերման կետ:
Վաղը տեղի է ունենալու ՀԱԿ քաղխորհրդի հերթական նիստը, որտեղ ընթացիկ այլ հարցերի հետ քննարկվելու է նաև անցած շաբաթ խորհրդարանում ընդունված «ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում ռազմական նշանակության ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին» արձանագրության քվեարկության ժամանակ ՀԱԿ որոշ պատգամավորների պահվածքը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` հիմա ՀԱԿ-ում ակնկալում են, որ ԲՀԿ-ն էլ կողմ կքվեարկի իրենց կողմից ներկայացված որոշման նախագծին: Թե իրականում ի՞նչ դիրքորոշում կորդեգրի ԲՀԿ-ն` պարզ կդառնա միայն քվեարկության ժամանակ, քանի որ ԲՀԿ խմբակցության որոշ անդամներ շատ ծանր են տանում Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված ցանկացած քննարկում:
Այս տարի ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիրներն արդեն հայտնի են: Ստոկհոլմում հայրարարվել են նրանց անունները, պատվավոր մրցանակը այս տարի ստացել են Սերժ Արոշը (Ֆրանսիա) և Դևիդ Ուայլենդը (ԱՄՆ): Այս մասին տեղեկացնում է RBK-ն:
Օրերս Կապանի քաղաքացի Ռ. Ավետիսյանը Վահանավանքի մոտակայքում` անտառում սունկ հավաքելիս, երկնաքար է հայտնաբերել: Մեզ հետ զրույցում Ավետիսյանի որդին ասաց, որ հայտնաբերված քարը համապատասխանում է երկնաքարին բնորոշ հատկանիշներին. այն ժանգագույն, մուգ դարչնագույն է, մակերեսին կան ծալքեր, փոսեր, իսկ կողմնացույց մոտեցնելիս սլաքը շեղվում է: Նշենք նաև, որ երկնաքարը հարվածից մասերի է բաժանվել:
ԱՄՆ-ից մեր երկրին ուղարկված մարդասիրական օգնության ծավալներն այս տարվա առաջին 8 ամիսներին շեշտակի նվազել են, սակայն մարդասիրական օգնության ծավալներով՝ ԱՄՆ-ը շարունակում է մնալ Հայաստանի թիվ 1 նվիրատուն։
«Այբ» ակումբի մի քանի հիմնադիրների և մոսկվաբնակ անդամների նախաձեռնությամբ Մոսկվայում կյանքի է կոչվել ուսումնական նոր կենտրոնի գաղափարը՝ «Այբիկ» հայկական դպրոցը: Նոր դպրոցը նախատեսված է 7-12 տարեկան երեխաների համար։
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն՝ հանրապետությունում արձանագրված ամենատարածված հիվանդություններն այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում զգալիորեն աճել են։
Անգլիական Պրեմիեր լիգան հայտարարել է ամսվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի անունները:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 9-ին գործարք չի իրականացվել: Դոլարի գինը փոփոխման չի ենթարկվել` 405,75 դրամ:
«Ֆեմիդա» հ/կ-ի նախագահ Ջուլիետա Ամիրխանյանի խոսքով` Արմեն Պողոսյանը խոստովանել է, քանի որ ուժ են կիրառել. «Ծեծել են, ջարդել են: Հետո դրա հիման վրա կառուցել են ապացույցներ»:
Ընդամենը փոքրիկ էլեկտրոնային պիտակը փակցնելով ձեր ճամպրուկին` կարող եք հետևել դրան և չկորցնել այն: Խոսքը վերաբերում է ոչ միայն ճամպրուկին, այլև բոլոր իրերին: Դրանց կարելի է փակցնել էլեկտրոնային պիտակ, իսկ պիտակի ինֆորմացիան կարդալ RFID կարդացող սարքի միջոցով գրված հայերեն ծրագրի շնորհիվ: Այս նորարարությունը կիրառվում է հատկապես եվրոպական երկրներում:
«Ենթադրվում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում թաքցնելու բան ունեն: Եթե չունեն, ապա ինչո՞ւ է լրագրողների մուտքը ցմահ դատապարտյալների մոտ հիմնականում խոչընդոտվում»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը:
Իսպանական հեռուստաալիքները հրաժարվում են 1.5 միլիոն եվրո վճարել այս հանդիպումը ցուցադրելու համար, քանի որ գտնում են, որ Բելառուս – Իսպանիա հանդիպման ցուցադրության շնորհիվ ստացած իրենց եկամուտներն ավելի քիչ կլինեն, քան վերոնշյալ գումարը:
«Անցյալ տարի 6 ամիսների ընթացքում ես ստացել եմ 4 կամ 5 մերժում. հիմնական պատճառաբանությունն անվտանգության նկատառումներն ու աշխատակազմի ոչ բավարար լինելն էր: Ամեն անգամ copy paste էին անում նույն պատասխանն ու ուղարկում»: Ըստ նրա՝ եթե չկա թաքցնելու որևէ բան, ապա ինչո՞ւ չի կազմակերպվում լրագրողների մուտքը քրեակատարողական հիմնարկ:
«Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի հարցնում, թե ինչպես է աշխատում ԱՄՆ դեսպանատունը։ Ես կարող եմ ասել, որ գրին քարտի միջոցով Հայաստանից ավելի շատ մարդ է գնացել, քան Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցչության։ Գրին քարտով 2007թ.-ից մինչ օրս գնացել է ավելի քան 5000 մարդ՝ ընտանիքներով, իսկ Միգրացիոն ծառայության միջոցով՝ 5000 մարդ՝ ընտանիքներով։ Ընդամենը 5000 մարդ, իսկ ինչո՞ւ է այս աղմուկը, ինչո՞ւ է այս խոսակցությունը, ի՞նչ կապ ունի այստեղ ներկայացուցչությունը»։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունվար-սեպտեմբեր ամիսների դրությամբ, մի շարք ապրանք-ծառայությունների վրա ազդել է գնաճը, մի քանի ապրանքների վրա՝ ոչ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր արդարացրել է լրագրող Ռուբեն Գրդզելյանին, իսկ ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի, դեմ կայացրել է մեղադրական դատավճիռ: Վերջինս պետք է տուգանք վճարի 50.000 դրամի չափով:
ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցման համար սահմանվում է 50 հազար դրամի չափով վճար:
«Դուք արդեն մի քանի անգամ եք Հայաստանում, սիրում եք Հայաստան այցելել»` հանրային հեռուստատեսության թղթակցի հարցին ՈՒԵՖԱ-ի նախագահը պատասխանել է. «Ես սիրում եմ մարդկանց, ես Հայաստան եմ գալիս իմ ընկերոջ`ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մոտ: Ես մարդկանց հետ եմ սիրում շփվել»:
Գլխավոր դատախազի միջնորդագրի մեջ որևէ հիմնավորում չկա, որ պարոն Օսկանյանը կապ է ունեցել նշված հանցագործությունների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից օրեր առաջ ԱԺ ներկայացրած միջնորդագրին:
«Մեկից գումար եք վերցնում, մինչև հասցնեք հասցեատիրոջը, ձեզ կարող են ներկայացնեն մեղադրանք, թե դուք փողերը յուրացրեցիք, հերիք չէ, եթե այդ ընթացքում էլ մի հատ մտնեք խանութ և մի բաժակ ջուր վերցնենք, ապա նաև լվացիք այդ գումարը»:
«Ընդամենը ևս մեկ անգամ մեր երկրում իրավական համակարգի նկատմամբ ձևավորվելու է անվստահություն, Հայաստանը ստանալու է հերթական չափալախները դրսից, և մենք, գլուխներս կախ, ամոթ վիճակում կանգնելու ենք միջազգային իրավունքների տարրական սկզբունքները խախտելու առաջ»:
ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն` շարունակվում են հոկտեմբերի 1-ից մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Զորավարժություններին ամբողջ կազմով ընդգրկված են ՀՀ զինված ուժերը, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության զորքերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները:
«Ես համաձայն չեմ: Մասնավորապես այս դեպքում Սահմանադրական դատարանը նշեց, որ նորմը համապատասխանում է Սահմանադրությանը միայն այն դեպքերում, երբ կազմակերպությունը համաձայնության է եկել ֆինանսական համակարգի հաշտարարի հետ որոշումները չբողոքարկելու վերաբերյալ: Այսինքն՝ մյուս դեպքերում համապատասխան կազմակերպությունը պետք է ունենա արդյունավետ բողոքարկման իրավական պաշտպանության հնարավորություն»:
Մինչ հիմա բոլորն էլ գիտեն ԲՀԿ-ի տեղը, այլ խնդիր է, որ ԲՀԿ-ն առանց տեղը փոխելու` ցանկանում է ցույց տալ, թե ինքը նոր տեղում է: Քանի դեռ իր տեղը ցույց չի տալիս, դժվար թե իրեն որևէ մեկը հավատա: Տվյալ պարագայում չեմ ցանկանում կրկնել «մերկ արքայի» պատմությունը` եթե արքան մերկ է, բոլորն էլ տեսնում են դա:
Առաջիկայում տրանսպորտային միջոցների հսկման համալիր ծրագիր կստեղծվի, որը հնարավորություն կտա GPS-ի միջոցով իմանալ, թե որտեղ են գտնվում տարբեր կառույցների մեքենաները:
«Դա յուրաքանչյուր քաղաքական ուժի իրավունքն է, բայց, կարծում եմ, որ ամենալավ ուղին չէ: Սա այն հարցն է, որ պետք է բաց քննարկվի. ով է այս պատմության ետևում կանգնած կամ մեղավոր՝ դա կլինի իրավապահ մամինները, թե կլինի պարոն Օսկանյանը: Իսկ արդյունքներից պետք է հետևություն անեն բոլորը: Չնայած՝ ես չեմ կարծում, որ պարոն Օսկանյանը կգնա այդ քայլին, որովհետև նա քաղաքական գործիչ է և, կարծում եմ, որ նրա համար ավելի կարևոր են քաղաքական քայլերը, քան ինչ-որ պաշտպանությունը»:
Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող ամենալուրջ վտանգն այսօրվա անօրինակարգ իշխանությունների գոյությունն ու գործունեությունն է, և ոչ մի արձանագրություն ավելի չի վտանգում մեր ինքնիշխանությունն այնքան, որքան չընտրված իշխանությունը: