Մարդասիրական օգնության ծավալները նվազել են

ԱՄՆ-ից մեր երկրին ուղարկված մարդասիրական օգնության ծավալներն այս տարվա առաջին 8 ամիսներին շեշտակի նվազել են, սակայն մարդասիրական օգնության ծավալներով՝ ԱՄՆ-ը շարունակում է մնալ Հայաստանի թիվ 1 նվիրատուն։

Այսպես, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2012թ. հունվար-օգոստոսին Հայաստանի ստացած մարդասիրական օգնության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝  նվազել է 7.8%-ով և կազմել 44.1 միլիոն դոլար։

Այդ թվում՝ ԱՄՆ-ից ստացված օգնության ծավալը կազմել է 17.1 միլիոն դոլար, որը 54.4%-ով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։

Երկրորդ խոշոր նվիրատուն Չինաստանն է, որը տարվա սկզբից Հայաստան է առաքել արդեն 10.4 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն։

Շվեյցարիայից ստացված օգնության ծավալը 3 միլիոնից փոքր-ինչ ավելի է, Ֆրանսիայից՝ 1.6 միլիոն։

Նշենք, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր հանդիսացող Ռուսաստանի Դաշնությունը մարդասիրական օգնության ծավալով 5-րդ տեղում է։ Անցած 8 ամիսների ընթացքում այս երկրից ստացվել է 1.3 միլիոն դոլարի օգնություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031