Իրեղեն ապացույցները վերացվում են

Հայաստանում դատական համակարգի խնդիրներից մեկն այն է, որ իրեղեն ապացույցները վերացվում են: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը:

Լրագրող, ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամ Զարուհի Մեջլումյանի խոսքով` սրանով Հայաստանում «փակվում են դռները գործերի վերանայման առաջ, այսինքն`մենք բացառում ենք, որ մեր դատարանը կարող է սխալվել»:

Գործի վերանայման կարևորությունն, ըստ նրա, ապացուցում է Արմեն Պողոսյանի դեպքը: Վերջինս երեխային բռնաբարելու և նրան սպանելու համար դատապարտվել էր  15 տարի ազատազրկման: 5 տարի անց բացահայտվեց իրական հանցագործը: «Ի՞նչն է հետաքրքիրը. հիմնական հիմքը եղել է նրա ինքնախոստովանական ցուցմունքը: Այստեղ հարց է առաջանում. այդ ինքնախոստովանական ցուցմունքն ինչպե՞ս է նա տվել»,- նշեց իրավաբան Ռոբերտ Ռևազյանը:

«Ֆեմիդա» հ/կ-ի նախագահ Ջուլիետա Ամիրխանյանի խոսքով` Արմեն Պողոսյանը խոստովանել է, քանի որ ուժ են կիրառել. «Ծեծել են, ջարդել են: Հետո դրա հիման վրա կառուցել են ապացույցներ»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031