Բաժիններ՝

ԱՄՆ-ում անհայտ անձինք կրակ են բացել ու պատանդներ վերցրել գիշերային ակումբում

Անհայտ անձինք հրաձգություն են բացել ու պատանդներ վերցրել Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում, հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները:

Ինչպես հայտնում է ITV հեռուստաալիքը, դեպքը տեղի է ունեցել Pulse ակումբում: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ: Նախնական տեղեկություններով՝ մի քանի մարդ վիրավորվել է:

New York Daily News-ի տեղեկություններով՝ հրաձգության հեղինակները երկուսն են եղել:
Սա երկրորդ աղմկահարույց դեպքն է, որ տեղի է ունեցել Օռլանդոյում 1 օրվա ընթացքում:

Նախօրեին տղամարդը գնդակահարել էր «Ամերիկայի ձայնը» շոուի աստղ Քրիստինա Գրիմիին, երբ երգչուհին ինքնագրեր էր բաժանում երկրպագուներին: Հարձակվողն այնուհետև ինքնասպան էր եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս