Նարիշկինը` Ռուսաստանի այլ երկրների ներքին գործերին միջամտելու մասին

Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին, ի տարբերություն Արևմուտքի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

Նրա խոսքով՝ տարածված առասպելներից մեկն այն է, որ ռուսական հետախուզությունը, իբր, ձգտում է ներթափանցել արևմտյան երկրների քաղաքական և հասարակական ինստիտուտներ՝ թույլ կողմերը բացահայտելու և ուժեղ մրցակիցներին վերացնելու համար։

Ռուսաստանին բազմիցս մեղադրել են այլ երկրների ներքին գործերին միջամտելու մեջ։ Այս տարվա մայիսին Լեհաստանի թվայնացման նախարար Քշիշտոֆ Գավկովսկին Ռուսաստանին մեղադրել է «նախագահական ընտրություններին միջամտելու աննախադեպ փորձի» մեջ։

Նմանատիպ մեղադրանքներ է հնչեցրել նաև Մոլդովայի ներկայիս կառավարությունը, որը մեղադրել է Ռուսաստանին 2025 թվականի սեպտեմբերին կայանալիք ընտրական գործընթացին միջամտելու փորձերի մեջ։

Տեսանյութեր

Լրահոս