Թրամփը հիշել է Քլինթոնի անհաջողության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ իր վերջին «ապակե առաստաղը» չհաղթահարելու համար։ Այս մասին գրում է բրիտանական Independent թերթը:
Նշվում է, որ Թրամփը ելույթ է ունեցել դեկտեմբերի 9-ին՝ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի տոնական ընդունելության ժամանակ՝ Փենսիլվանիա մեկնելուց առաջ:
«Մի օր մենք կունենանք մի կին, որը կկոտրի ապակե առաստաղը։ Հիլարի Քլինթոնը պատրաստվում էր դա անել»,- ասել է Թրամփը՝ ակնարկելով, որ Քլինթոնը կարող էր դառնալ Միացյալ Նահանգների առաջին կին նախագահը։
Հիլարի Քլինթոնը Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուն էր 2016 թվականի ընտրություններում։
