«Թուրքիայի ազդեցությունն ավելի տեսանելի է ԱՄՆ-ի քաղաքական կուլիսներում». Չավուշօղլու

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար, Թուրքիայի նախկին արտգործնախարար և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցութան (ԱԶԿ-AKP) Անկարայի պատգամավոր Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ Վաշինգտոնում անցկացված ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակներում կարևոր շփումներ է ունեցել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վերջինս տեղեկացրել է, որ քննարկման օրակարգում են եղել ռազմական ծախսերի, ինովացիայի, համատեղ արտադրությաւն և ռազմամթերային առևտրի ոլորտներում խոչընդոտների վերացմանը վերաբերող հարցեր, ապա նաև հավելել, որ Թուրքիան նման գործընթացներում զգալի ներդրում է ունեցել:

Բացի այդ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիայի ազդեցությունն ամերիկյան քաղաքական կուլիսներում ավելի տեսանելի է, քան երբևէ և նշել, որ կոնգրեսի անդամների հետ անցկացրած շփումների ընթացքում մթոնոլորտը Թուրքիայի համար շահեկան է ստացվել: Նա շեշտել է նաև, որ Թուրքիայի և ԱՄՆ նախագահների հանդիպման ընթաքում կայացված որոշումներով Թուրքիան ԱՄՆ-ում լայն աջակցություն է վաստակել:

Թուրքիայի նախկին ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ռազմարդյունաբերության ոլորտում Թուրքիայի նկատմամբ կիրառված սահմանափակումներին:

«Մենք ընդգծել ենք, որ ռազմարդյունաբերական արտադրանքի վրա եղած սահմանափակումները չեն համապատասխանում դաշնակցային ոգուն: Թուրքիան տարածաշրջանում և դրանից դուրս եղած ճգնաժամերի լուծման հարցում կարևոր ներդրումներ է ունենում»:

Տեսանյութեր

Լրահոս