Ղարաբաղում աշխատող թուրք շինարարն Էրդողանին բողոքել է Ալիևների ընտանիքից. eadaily   

Toplum TV-ն հայտնում է, որ Ղարաբաղում շինարարական աշխատանքներ իրականացնող թուրքական Arenol Group ընկերության տնօրեն Թոլգա Շահինը դիմել է Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ բողոքելով Ալիևների ընտանիքի դեմ։

Վերջինս պնդում է, որ այն գումարները, որոնք պետք է մտնեին ընկերություն, մսխվել են, որ իր գործարաններն առգրավել են, իսկ իրեն սպառնացել են։ Իր ուղերձում թուրք գործարարը բողոքում է Ալիևից, նրա կին Մեհրիբան Ալիևայից և նրանց դուստր Լեյլայից:

«Մենք թուրքական ընկերություններից մեկն ենք, որոնք հրավիրված են օգնելու Ղարաբաղի վերականգնմանը։ Մենք 44 նախագիծ ենք իրականացրել Լաչինում և Քելբաջարում՝ ներառյալ դպրոցներ, գործարաններ, հյուրանոցներ և ռազմական զորանոցներ։ Նախագահ Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան անձամբ ներկա են գտնվել մեր բացման արարողություններին: Պարոն Նախագահ, մեր ողջ գույքն ու միջոցները բռնագրավվել են Լեյլա Ալիևայի անունով: Իրավիճակի մասին տեղեկացրել ենք Թուրքիայի դեսպան Ջավիթ Բալջիին։

«Նրանք կփչացնեն իմ հեղինակությունը, հանգստացեք»: Պարոն նախագահ, նրանք ներխուժեցին մեր տուն՝ ներկայանալով որպես կեղծ ոստիկաններ։ Թուրք գործարարի տնից առգրավվել է զենք։ Մեզ հետ ավելի վատ են վարվել, քան հայերի հետ։ Մենք խնդրում ենք ձեր օգնությունը»,– հայտարարել է Շահինը։

Կարդացեք նաև

eadaily.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031