Բաժիններ՝

Սանկտ Պետերբուրգում միգրանտներին կարգելվի աշխատել որպես առաքիչներ և տաքսու վարորդներ

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է միգրանտների աշխատանքը որպես տաքսու վարորդներ և առաքիչներ մինչև 2026 թվականի վերջ, հաղորդում է նահանգապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

«Արգելքը երկարաձգվել է մինչև 2026 թվականը՝ հաշվի առնելով պետության անվտանգությունը և տնտեսական շահերը։ Որոշումը համաձայնեցվել է Պետերբուրգի սոցիալական և աշխատանքային հարաբերությունների կարգավորման հարցերով եռակողմ հանձնաժողովի հետ։ Հաջորդ տարի արգելքի գործողության շարունակումը ոչ միայն բացասաբար չի ազդի աշխատաշուկայի վրա, այլև կնպաստի ստվերային զբաղվածության դեմ պայքարին, տաքսու և առաքիչների ոլորտներում ծառայությունների որակի ու անվտանգության բարձրացմանը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Իշխանությունները բացատրում են, որ այս որոշումը նպատակ ունի պայքարել ոչ ֆորմալ զբաղվածության դեմ, բարելավել կուրյերային ոլորտում ծառայությունների որակը և անվտանգությունը, ինչպես նաև ստեղծել նոր աշխատատեղեր Ռուսաստանի քաղաքացիների, հիմնականում երիտասարդների և ուսանողների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս