Դատարանը Գրիգորի Խաչատուրովի քրեական հետապնդումը վերացրեց. Aravot.am

Հակակոռուպցիոն դատարանում Սեյրան Օհանյանի, Մանուկ Վարդանյանի, Նորայր Կարապետյանի, Արմեն Գեւորգյանի, Էդգար Արշակյանի, Գրիգորի Խաչատուրովի, Հակոբ Մարտիրոսյանի գործով այսօրվա դատական նիստում Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական թիմը օրենսդրությամբ նախատեսված վաղեմության ժամկետը լրանալու անվերապահ հիմքով միջնորդեց գեներալի նկատմամբ քրեական հետապնդումը վերացնել. հայտնում է aravot.am-ը։

Պաշտպանները նիստից հետո նշեցին, որ այս դատական գործընթացը շատ երկար էր ձգձգվում, իսկ Գրիգորի Խաչատուրովը այս պահին գտնվում է ուսումնառության մեջ։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ եւ վերադառնալով բավարարեց միջնորդությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031