Բաժիններ՝

3-ական րոպե հանգիստ. ինչ նորամուծություն է սպասվում ԱԱ-2026-ին

2026 թվականի աշխարհի առաջնության ժամանակ ֆուտբոլիստները յուրաքանչյուր խաղում երկու լրացուցիչ ընդմիջում կունենան՝ ջրային մակարդակը վերականգնելու համար։

Այս մասին ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտնել է մրցաշարի գլխավոր համակարգող Մանոլո Զուբիրիան։

Լրացուցիչ ընդմիջումները կտևեն 3-ական րոպե։ Հատկանշական է, որ դրանք կրելու են պարտադիր բնույթ և կախված չեն լինելու եղանակային պայմաններից, հանդիպման վայրից կամ ժամից։

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ը կանցկացվի հաջորդ տարի ամռանը երեք երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Մրցաշարի մեկնարկային հանդիպումը կկայանա հունիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ հուլիսի 19-ին։ Պատմության մեջ առաջին անգամ մրցաշարին կմասնակցի 48 ազգային հավաքական։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031