Թուրքիայում ծնելիության գործակիցը հատել է մինիմալ շեմը

Թուրքիայում ծնելիության տեմպերը շարունակում են նվազել: Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) իրականացրած հետազոտության համաձայն, եթե 2001-ին «ընդհանուր ծնելիության գործակիցը» կազմում էր 2.38 երեխա, ապա 2014-ից մինչ օրս գտնվում է շարունակական անկման փուլում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Եթե 2014-ին ծնելիության գործակիցը 2.19-ն էր, ապա 2015-ին դառնում է 2.16, 2016-ին՝ 2.11, 2017-ին՝ 2.8, իսկ արդեն 20018-ին՝ 2: Թուրքիայում ծնելիության գործակիցն ավելի է նվազում 2020-ից հետո՝ գրվելով արդեն կենտ թվով. 2020-ին՝ հասնում է մինչև 1.77-ի, 2021-ին՝ 1.71-ի, 2022-ին՝ 1.63-ի, 2023-ին՝ 1.51-ի և 2024-ին արդեն՝ 1.48-ի:

Ընդգծվում է, որ 2020-ից հետո ձևավորված պատկերը ցույց է տալիս, որ երկրի բնակչության բնական աճն այժմ չի ապահովվում, քանի որ դրա համար անհրաժեշտ ծնելիության մինիմալ գործակցի շեմը՝ 2.1-ը, հատվել է:

Տեսանյութեր

Լրահոս