Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Համբուրգ
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիա պաշտոնական այցի երկրորդ օրը ժամանեց Համբուրգ. հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ տեղեկացնելով նաև, որ առաջին կանգառը լինելու է Համբուրգի սենատը։
«Նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ, որից հետո ՀՀ վարչապետը կմեկնի Համբուրգի առևտրի պալատ։
Այնտեղ նախատեսված է հանդիպում գործարարների հետ։
Վարչապետի պաշտոնական այցը կավարտվի տեղի հայ համայնքի հետ հանդիպմամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Գերմանիա էր մեկնել դեկտեմբերի 9-ին։ Վարչապետն այցի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։
Այցի շրջանակներում Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի վերաբերյալ հռչակագիրը»,- ասվում է հրապարակման մեջ։
