EUREF Campus Berlin գիտական և տեխնոլոգիական կենտրոնը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ՀՀ Կառավարության հետ․ Նիկոլ Փաշինյանն այցելել է կենտրոն
Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է EUREF Campus Berlin գիտական և տեխնոլոգիական կենտրոն:
Փաշինյանին է ներկայացվել էներգաարդյունավետության ապահովման ուղղությամբ գիտական զարգացումներն ու տեխնոլոգիական նորարարությունները, ջրի արդյունավետ կառավարման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
Նշվել է, որ կենտրոնը համագործակցում է ինչպես գերմանական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ: Կենտրոնի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համագործակցել նաև ՀՀ Կառավարության հետ՝ իրականացնելով փորձի փոխանակում և նպաստելով մեր երկրում էներգետիկայի ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը:
Փաշինյանը կարևորել է երկկողմ համագործակցությունը և նշել, որ այլընտրանքային էներգիայի զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է:
