Ճարպերն այրող մթերքներ

Գարունն ու ամառն ամենատաք եղանակներն են, երբ սկսում ենք արդեն կարճ զգեստներ և կիսաշրջազգեստներ հագնել: Շատերը, սակայն,  ձմռան ամիսներին կուտակած ճարպի պատճառով չեն կարողանում հագնել նախկին հագուստները:

Վատ սովորությունները, անառողջ սննդակարգը, սթրեսը և քիչ ֆիզիկական աշխատանքները ճարպի կուտակման հիմնական պատճառներն են: Քաշը կարգավորելու համար անհրաժեշտ է ազատվել տհաճ ճարպերից:

Healthyfoodhouse կայքը ներկայացնում է բնական միջոց, որով կարող եք ազատվել անցանկալի ճարպերից՝ հացահատիկների և ծովամթերքների օգնությամբ:

Ձուկ և որոշակի մրգեր ու բանջարեղեն 

Կարդացեք նաև

Այս մթերքները ոչ միայն օգնում են այրել ավելորդ ճարպը, այլև շատ օգտակար են ամբողջ օրգանիզմի համար:

Կանաչ թեյ 

Լավացնում է նյութափոխանակությունը, օգնում է օրգանիզմին այրել ճարպերը և իջեցնում է խոլեստերինի մակարդակը: Այն նաև հարուստ է օքսիդանտներով, ունի հակաքաղցկեղային հատկանիշներ, օգտագործվում է ինֆեկցիաների դեպքում, լավ է նաև արյան բարձր ճնշում ունեցողների համար:

Հացահատիկներ

Մեր օրգանիզմն ավելի շատ ճարպեր այրում է հացահատիկներ օգտագործելիս:

Կծու պղպեղներ

Կարին, չիլին և այլ կծու պղպեղները նպաստում են օրգանիզմում տարրերի փոխանակման գործընթացին, կարգավորում են արյան շրջանառությունը և բացում ծակոտիները, այս ամենի շնորհիվ օրգանիզմից դուրս են բերվում անպիտան ճարպերը:

Ոչ յուղոտ միս

Հնդկահավի, հավի միսը պրոտեինի հրաշալի աղբյուր են: Պրոտեինն ունի բարձր ջերմագեն ազդեցություն: Ամրացնում է նաև մկանները և լավացնում իմունային համակարգը:

Նեխուրի արմատներ 

Մեծ քանակությամբ եթերային յուղեր պարունակելու շնորհիվ նեխուրի արմատները լավացնում են մարսողությունը և նյութափոխանակությունը, նպաստում հեղուկների արտազատմանը: 

Ծովամթերք

Ծովամթերքները մեծ քանակությամբ պրոտեին պարունակելու շնորհիվ դրական ազդեցություն են ունենում ճարպերն այրելու գորրծընթացում, մաքրում են աղիները և պաշտպանում սրտային հիվանդություններից:

Լոբազգիներ 

Սրանք պատկանում են ճարպերն ակտիվորեն այրող ամենաարդյունավետ մթերքների ցանկին: Լոբազգիները մանրաթելերի հրաշալի աղբյուր են, ավելացնում են մկանային մասսան, օգնում այրել ճարպերը, կարգավորում մարսողությունը:

Թուրինջ (գրեյֆրուտ)

Այս միրգը պարունակում է էնզիմներ, որոնք նվազեցնում են արյան մեջ  ինսուլինի և գլյուկոզայի մակարդակը, այն նաև հարուստ է վիտամին C-ով, մաքրում է օրգանիզմն անպիտան նյութերից: Սովորաբար թուրինջ խորհուրդ է տրվում բարձր ճնշում ունեցող մարդկանց:

Ձու

Ավելացնում է մկանային մասսան և այրում ճարպերը:

Չմոռանանք նաև ջրի մասին: Շատ կարևոր է սննդակագրում ներառել նաև ջուրը: Պետք է օրական 2լ ջուր խմել: Ջուրը կարգավորում է նյութափոխանակությունը, այսպիսով,եթե ավելորդ կիլոգրամներ ունեք, ձեզանից կպահանջվի խմել օրական 2լիտր՝ այդ կիլոգրամներից ազատվելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս