Սուրեն Աբրահամյանը՝ Կոմանդոսին. «Аркадий, ты просто базарная баба»

«Անկեղծ ասած, երբ ես առաջին անգամ կարդացի Արկադի Տեր-Թադեւոսյանի հարցազրույցը, առաջին զգացումս զարմանալն էր: Երկրորդ անգամ կարդացի, երեւի ամբողջ ձայնով մեկ զայրույթից բղավել եմ, որովհետեւ ինձ համար անհասկանալի էր այդ հարցազրույցի տրամաբանությունը եւ հատկապես Վազգեն Սարգսյանի անձին անդրադարձը: Ոչ տեղի առումով, ոչ ժամանակագրության առումով, ոչ պահի, աշխարհաքաղաքական նույնիսկ իրավիճակների ամենաբարդ վերլուծության պարագաներում դրա հրատապությունը եւ օրվա պահանջն ընդհանրապես չկար: Առավել եւս՝ նման կարգի անհեթեթ մեկնաբանություններով եւ չեղածը Վազգեն Սարգսյանին վերագրելով»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ, ՆԳ նախկին նախարար, գեներալ Սուրեն Աբրահամյանն այսպես է մեկնաբանել  Շուշիի եւ Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Կոմանդոսի հայտարարությունները Վազգեն Սարգսյանի մասին:

Ըստ նրա՝ «Վերջապես պետք է այս թեման մեկընդմիշտ փակել: Պարզապես ինձ համար անհասկանալի է, որ ադրբեջանցիները ստահակին, մարդասպանին ազգային հերոս են սարքում եւ այս լարված հարաբերությունների պարագաներում Արկադին իրեն թույլ է տալիս հաղթանակած բանակի հրամանատարի վրա հանիրավի ցեխ շպրտել: Դա ոչ թե սովորական հիմարություն է, այլ առնվազն՝ դավաճանություն: Եվ հետո ձեզ բոլորիդ եմ կոչ անում՝ թեման փակել եւ այդ թեմային այլեւս չանդրադառնալ, բայց բոլոր դեպքերում ավագի իրավունքով ուզում եմ խոսքս ուղղել Արկադի Տեր-Թադեւոսյանին՝ իրեն հասկանալի լեզվով. «Аркадий, ты просто базарная баба»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս