FLEX դպրոցականների ծրագիր

Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագիրը հովանավորվում է ԱՄՆ-ի
կառավարության կողմից և նախատեսված է նախկին ԽՍՀՄ-ի 10
հանրապետությունների՝ ներառյալ Հայաստանի դպրոցական աշակերտների համար:
Ծրագիրը աշակերտներին տալիս է լրիվ կրթաթոշակ մեկ ուսումնական տարի
(հուլիս/օգոստոսից մինչև մայիս/հունիս ամիսներ) անցկացնելու ԱՄՆ-ում`
ապրելով ամերիկյան հյուրընկալող ընտանիքներում և հաճախելով ամերիկյան
դպրոց:

Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագիրը հիմնադրվել է 1992
թվականին Ազատության աջակցության ակտի շրջանականերում (FREEDOM Support
Act), որի ֆինանսավորումը տրամադրում է ԱՄՆ-ի պետքարտուղարությունը:
Ծրագիրը նախաձեռնել է սենատոր Բիլ Բրեդլին ԱՄՆ-ի և Եվրասիայի երկրների
միջև ամուր կապեր և երկարատև խաղաղություն ու փոխըմբռնում ստեղծելու նպատակով՝ հնարավորություն ընձեռելով այդ երկրների երիտասարդներին ուղղակի շփման միջոցով ծանոթանալու Ամերիկայի և այդ երկրի ժողովրդի հետ: Ծրագրի առաջնային նպատակն է բարելավել փոխըմբռնումը մեր երկրների միջև և հնարավորություն ընձեռել Եվրասիայի երկրների երիտասարդներին մոտիկից տեսնելու և ծանոթանալու ամերիկյան կառավարման համակարգին:

Ծրագրի ստեղծումից՝ 1993 թվականից ի վեր, ամբողջ Եվրասիայից մոտավորապես 17.000 երիտասարդներ մասնակցել են ՖԼԵՔՍ ծրագրին և վերադարձել իրենց երկրներ՝
ոգեշնչված նոր խանդավառությամբ և ցանկությամբ օգնելու մյուսներին և կիսելու իրենց փորձն ու գիտելիքներն իրենց հայրենի երկրի ու համայնքի բարելավման համար:

Մրցույթի հաղթողներն ընտրվում են տարեկան 40.000 դիմորդներից՝ բազմաշերտ
մրցույթի արդյունքների և արժանիքների վրա հիմնվելով: Մրցույթին մասնակցությունը բաց է և անվճար բոլոր դիմորդների համար, ովքեր համապատասխանում են անհրաժեշտ տարիքային, դասարանային, առաջադիմության, անգլերենի գիտելիքների, ՀՀ քաղաքացիության և ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին:

Կարդացեք նաև

Ընտրություն կատարվում է բազմակի գործոնների գնահատման արդյունքում, որոնք նպաստելու են փոխանակման հաջող փորձ ձեռք բերելու և առաջնորդության պոտենցիալ դրսևվորելուն: Մրցույթի բոլոր հաղթողները մասնակցում են նախապատրաստական ինտենսիվ դասընթացների ԱՄՆ կյանքին պատրաստվելու համար և շարունակում են լիարժեք կրթություն ստանալ ԱՄՆ-ի ավագ դպրոցներում: Ծրագրի ավարտից հետո բոլոր աշակերտները պետք է վերադառնան Հայաստան, ուր FLEX շրջանավարտների ասոցիացիան հովանավորում և իրականացնում է միջոցառումներ ողջ տարվա ընթացքում:

Ովքե՞ր կարող են դիմել ծրագրին
2013 թ. սեպտեմբերին ՖԼԵՔՍ ծրագրին դիմելու համար 2014-2015 ուսումնական
տարվա մրցույթի դիմորդները պետք է դիմելու պահին սովորեն 9-րդ, 10-րդ, 11-րդ կամ 12-րդ* դասարաններում և միաժամանակ ծնված լինեն 1996 թ.-ի մարտի 15-ից 1999 թ.-ի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ունենան լավ կամ գերազանց առաջադիմություն ունենան անգլերենի իմացություն
համապատասխանեն ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին
լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և բավարարեն ՀՀ անձնագիր
ստանալու պահանջներին

Հաշմանդամ երեխաները պետք է՝

ծնված լինեն 1996 թվականի մարտի 1-ից 1999 թվականի հուլիսի 15-ն ընկած
ժամանակահատվածում
սովորեն 8-րդ, 9-րդ, 10-րդ , 11-րդ կամ 12-րդ* դասարաններում

*12-րդ դասարանում սովորող աշակերտները պետք է ազատված լինեն զինվորական
ծառայությունից:

Այն աշակերտները, ովքեր դիմելու պահին սովորում են 8-րդ (միայն
հաշմանդամություն ունեցող), 9-րդ կամ 10-րդ դասարաններում, ծրագրի հաղթող
դառնալու դեպքում Հայաստան կվերադառնան և կշարունակեն իրենց ուսումը
համապատասխանաբար 10-րդ, 11-րդ կամ 12-րդ դասարաններում:

Այն աշակերտները, ովքեր դիմելու պահին սովորում են 11-րդ դասարանում,
Հայաստան կվերադառնան և ուսումը կշարունակեն 12-րդ դասարանում, քանի որ
Հայաստան վերադառնալով՝ նրանք չեն կարող մասնակցել դպրոցի ավարտական/համալսարանի ընդունելության քննություններին:

Այն աշակերտները, ովքեր դիմելու պահին սովորում են 12-րդ դասարանում,
ծրագրի հաղթող դառնալու դեպքում կմասնակցեն դպրոցի ավարտական/համալսարանի
ընդունելության քննություններին ԱՄՆ իրենց մեկնումից առաջ և պետք է
պահանջեն պահպանել իրենց գնահատականները մինչև Հայաստան իրենց վերադարձը՝
ՀՀ 2012թ.-ի ապրիլի 26-ի համար 597 որոշման (կետ 43 և կետ 70, ենթակետ
8,9 և 10) համաձայն, որպեսզի կարողանան ընդունվել համալսարան Հայաստան
իրենց վերադարձից անմիջապես հետո:

Ովքեր չեն կարող դիմել ծրագրին՝

  • նրանք, ովքեր չեն համապատասխանում վերը նշված պահանջներին
  • նրանք, ովքեր վերջին 5 տարիների ընթացքում 3 ամիս կամ ավելի անցկացրել են ԱՄՆ-ում
  • նրանք, ում ընտանիքը կամ ընտանիքի անդամներից որևէ մեկը դիմել է, դիմում է կամ մտադրություն ունի ներգաղթել Միացյալ Նահանգներ

Բոլոր դիմորդները գրանցվելու համար պետք է ներկայացնեն

  • ծննդյան վկայական կամ անձնագիր (բնօրինակը)
  • 1 հատ 3×4 չափսի լուսանկար
  • գրիչ

Մրցույթի ժամանակացույց
FLEX ծրագրի 2014 -15 ուս. տարվա մրցույթի աշակերտների գրանցումը տեղի է
ունենալու հետևյալ մարզերում և քաղաքներում

Սեպտեմբերի 09, 09:00, Հրազդան, թիվ 13 դպրոց, Կենտրոն թաղամաս

Սեպտեմբերի 09, 09:30, Իջևան, թիվ 4 դպրոց, Նալբանդյան փ. 1

Սեպտեմբերի 10, 09:00, Վանաձոր, թիվ 2 դպրոց, Հերացի փ. 17

Սեպտեմբերի 10, 09:30, Մարտունի, թիվ 1 դպրոց, Կոմիտասի փ. 25

Սեպտեմբերի 10, 16:00, Եղեգնաձոր, Երիտ. կենտրոն, Մոմիկի փ.1

Սեպտեմբերի 11, 14:00, Սիսիան, թիվ 3 դպրոց, Միասնիկյան փ.

Սեպտեմբերի 11, 10:00, հաշմանդամ երեխաների համար, Երևան Ամերիկյան
խորհուրդների գրասենյակ, Ամիրյան փ. 4/7, V հարկ

Սեպտեմբերի 12, 09:00. Թալին, Թալինի ավագ դպրոց, Գորկու փ. 13

Սեպտեմբերի 12, 09:00, Գորիս, Կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղ,
Գուսան Աշոտ փ. 32

Սեպտեմբերի 13, 09:00, Գյումրի, թիվ 20 դպրոց, Թետչերի փ. 1

Սեպտեմբերի 13, 09:00, Կապան, թիվ 2 դպրոց, Մ. Ստեփանյան փ. 5

Սեպտեմբերի 16, 09:30-3:00, Երևան և հարակից մարզեր, Եր. Վ. Բրյուսովի անվ.
լեզվաբանական համալս., 108 լսարան, Թումանյան 42

Մրցույթի անցկացման փուլերը

Մրցույթը բաղկացած է երեք փուլից:

Փուլ 1 – Թեստ

Բոլոր դիմորդները, ովքեր համապատասխանում են տարիքային ու դասարանային
պահանջներին, կհանձնեն 15 րոպե տևողությամբ 16 հարցից բաղկացած բազմակի
պատասխաններով անգլերեն գրավոր թեստ, որը կանցկացվի երկրի տարբեր
թեստային կենտրոններում: 1-ին փուլի պատասխանները փակցվում են ցուցակով
կամ հրապարակվում համացանցում քննության կամ հաջորդ օրը և 1-ին փուլի
հաղթողներն անցնում են 2-րդ փուլ:

Փուլ 2 – Շարադրություն

Նրանք, ովքեր կընտրվեն մասնակցելու 2-րդ փուլին, կգրեն 3 շարադրություն
անգլերեն լեզվով՝ պատասխանելով կոնկրետ հարցերի: 2-րդ փուլի արդյունքների
մասին մրցույթի մասնակիցներին կտեղեկացվի հեռախոսազանգով
շարադրությունները գրելուց 3 շաբաթ անց: 2-րդ փուլի բոլոր մասնակիցները
կտեղեկացվեն թե՛ դրական և թե՛ բացսական պատասխանի դեպքում: 2-րդ փուլում
հաղթող մասնակիցները կհրավիրվեն մասնակցելու 3-րդ փուլին:

Փուլ 3 – Հայցադիմում , հարցազրույց, Pre-TOEFL/SLEP, շարադրություն

Նրանք, ովքեր կընտրվեն մասնակցելու 3-րդ փուլին, կգրեն ստանդարտացված
բազմակի պատասխաններով անգլերեն գրավոր թեստ, ևս երկու շարադրություն՝
պատասխանելով կոնկրետ հարցերի, կմասնակցեն խմբային խաղի և անհատական
հարցազրույցի: Մրցույթի մասնակիցները նաև պետք է լրացնեն և Ամերիկյան
խորհուրդների երևանյանյան գրասենյակ ներկայացնելեն հայցադիմումներ, որի
համար տրվում է երկու շաբաթ ժամանակ: 3-րդ փուլի բոլոր մասնակիցնրը
կտեղեկացվեն թե՛ դրական և թե՛ բացսական պատասխանի դեպքում:

Ընտրության գործընթացը

ԱՄՆ-ում Ամերիկյան խորհուրդներ գրասենյակը միջազգային հարաբերությունների
և կրթության մասնագետներից ընտրում և վերապատրաստում է մոտ 150 կամավոր
գնահատողներ, ովքեր ընտրում են ծրագրի հաղթողներին ու պահեստայիններին:
Ընտրությունը կատարվում է հայցադիմումներում, ուսուցչի երաշխավորագրում
բացահայտվող արժանիքների և փոխանակման ծրագրի համար ունեցած
պատրաստվածության հիման վրա: Ընտրության գործընթացն ավարտվում է գարնանը
և բոլոր դիմորդները տեղեկացվում են արդյունքների մասին ապրիլի կեսերին:

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Ամերիկյան Խորհուրդների գրասենյակ:
Հասցե` Իմպերիում Պլազա բիզնես կենտրոն
Ամիրյան փողոց 4/7
V հարկ
Երևան 0010
Հայաստան
Հեռ. (374 10) 54 40 15, 54 40 12, 56 00 45
Էլ. փոստ. [email protected]

Տեսանյութեր

Լրահոս