
Որքան են բարձրացել են ԵՊՀ դասախոսների տարբերակված հավելավճարները

ԵՊՀ ռեկտորի 2013թ. հուլիսի 18-ի հրամանի համաձայն՝ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ պրոֆեսորադասախոսական հիմնական անձնակազմի աշխատակիցների համար սահմանվել են հավելավճարների նոր բարձրացված դրույքաչափեր՝
1-ին կարգի համար՝ 50.000 դրամ,
2-րդ կարգի համար՝ 30.000 դրամ,
3-րդ կարգի համար՝ 10.000 դրամ:
Դասախոսների տարբերակված հավելավճարների համակարգը ԵՊՀ-ում ներդրվել է դեռևս 2009 թ-ին, և համաձայն գործող կարգի՝ այն գումարվում է դասախոսի բազային աշխատավարձին, որը կախված է նրա զբաղեցրած պաշտոնից, գիտական կոչումից և աստիճանից:
Տարբերակված հավելավճարների համակարգի նպատակն է խթանել դասախոսների որակավորման անընդհատ աճը, գիտահետազոտական աշխատանքների ակտիվությունը, ուսումնամեթոդական, գիտահետազոտական և ուսանողների հետ տարվող արտալսարանային աշխատանքները, ինչպես նաև մասնակցությունը համալսարանի և նրա ստորաբաժանումների գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Դասախոսի հավելավճարը գոյանում է նախորդ ուսումնական տարվա (դասախոսությունների, ուսումնական ձեռնարկի կամ դասագրքի հրատարակում, գիտահետազոտական աշխատանք, որակավորման բարձրացման ծրագրերում ներգրավվածություն և դասավանդում, արտալսարանային աշխատանքներ և այլն) արդյունքով կուտակված միավորներին համապատասխան: