Բաժիններ՝

Չինական ծաղկամանը՝ 80 միլոն դոլար

Խեցեգործությունը սկիզբ է առել Չինաստանում մ.թ.ա. 9-րդ հազարամյակում: Համարվում է, որ ճենապակյա առաջին գործերը պատրաստվել են Հան դինաստիայի ժամանակ,  Քրիստոսից առաջ մոտ 202 թվականին: Չինական պատմությունը հարուստ է գեղեցիկ խեցեգործական արվեստով: Ու պատահական չէ, որ աշխարհի ամենաթանկ ծաղկամանը պատրաստվել է հենց Չինաստանում: 1736 թվականին Քիանթլոնգ կայսրը դարձավ  «Քինգ» դինաստիայի 5-րդ կայսրը: Հենց նա է իր մորից ժառանգել մի ծաղկաման, որի ինքնարժեքը սկզբնապես կազմել է 12 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն որոշ օրենքների սահմանափակումների պատճառով այն վաճառվել է 1.2 միլիոն ֆունտով: Այս ծաղկամանի արժեքն այժմ կազմում է մոտ 53 միլիոն ֆունտ կամ շուրջ 80 միլիոն դոլար: Այն ձեռք է բերել չինացի մի մեծահարուստ, ով հնադարյան իրերի մեծ հավաքածու ունի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս