Բաժիններ՝

Նարեկ Սարգսյան. Փակ շուկան՝ հուշարձանը, աղճատված է (տեսանյութ)

«Փակ շուկան` հուշարձանը աղճատված է: Այսինքն՝ բազմաթիվ ջանքերը օգուտ չտվեցին: Հիմա օրակարգում հարցը պետք է մնա, ըստ իս, մինչև փորձենք այլ լուծումներ գտնել: Համենայնդեպս ես չեմ կարծում, որ հարցը պետք է փակված մնա»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԿԱ Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ քաղաքապետարանը ոչ մի նման նախագիծ չի հաստատել, նման նախագիծ բերվել է, բայց չի համաձայնեցվել և մերժվել է, նաև մերժվել է այլ ատյանների կողմից, իսկ երբ քաղաքապետարանի այլ ծառայությունները ընթացքում շեղումներ են արձանագրել, տուգանել են, բայց այդպես էլ մնացել է:

«Կամարների կեսը՝ 50%-ը, մնացել է, ոչ մի բան չի փոխվել, մյուս 50% կամարները քանդված են, հարկեր են ավելացել: Ինքը ունեցել էր թույլտվություն հետևի մասում, որտեղ կամարներ չկան, մսի պասաժի մասում հարկեր կառուցելու: Դա համարվել է թույլատրելի, մնացածն անթույլատրելի է»,- նշեց Ն.Սարգսյանը:

168.am-ի հարցին` ի՞նչ պետք է լինի, Սարգսյանը պատասխանեց. «Այս պահին պատրաստ չեմ պատասխանել»:

Կարդացեք նաև

Լրագրողների դիտարկմանը՝ արդյոք ՀՀ իշխանություններն անզո՞ր գտնվեցին ու շարունակում են գտնվել օլիգարխի հանդեպ, Ն.Սարգսյանը պատասխանեց՝ «այդ խնդիրը էնպիսի խնդիր է, որտեղ ես պատասխան կամ արդարացում չեմ տալիս: Ես շատ բան արել եմ, բայց չի հաջողվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս