Կարդանք Լևոն Խեչոյան և ճանաչենք ինքներս մեզ…
Քաղաքական գիտության մեջ 20-րդ դարի 60-ական թվականներից գործառնվում է Էլիտայի պոլիարխիկ դպրոցը, համաձայն որի հասարակությունում քաղաքական էլիտան միակը չէ:
Ժողովրդավարացման և քաղաքական իշխանության մշակույթ ստեղծելու համար անհրաժեշտ է, որ հասարակությունում գործեն տնտեսական, մշակութային, մեդիոկրատիկ, ռազմական և հատկապես ռազմավարական էլիտաներ:
Ենթադրվում է, որ ռազմավարական էլիտան երկխոսություն է վարում հասարակության և պետության միջև՝ վերլուծելով հասարակության անվտանգ ապագային հասնելու ուղիները:
Այն երկրներում որտեղ չի կարևորվում ռազմավարական էլիտան՝ նրանց ինքնությունը վտանգված է:
Մեր խորհին համոզմամբ վերջին 20 տարիների հայ իրականության ռազմավարական էլիտայի փայլուն ներկայացուցիչ էր ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԸ, ով եղավ չգնահատված, չճանաչված, մերժված, հպարտ մի հայ, որ կնքեց իր մահկանացուն, սակայն, թողեց հսկա մի ժառանգություն…
Կոչ եմ անում կարդալ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ և ճանաչենք ինքներս մեզ…
Մարիամ Մարգարյան
քաղաքագետ