Բաժիններ՝

Հայաստանում 10 ընտանիքից 8-ը ի վիճակի չեն նորմալ ապրել. հետազոտություն

Վաշինգտոնի համալսարի փորձագետ Քեթի Փիրսը իր բլոգում ներկայացրել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համար արված իր հետազոտության արդյունքները, որոնք առավել մոտ են թվում իրականությանը, քան ՀՀ պաշտոնական վիճակագրության ներկայացրած թվերը։

Այսպես, Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում 2012 թվականին անցկացվել է   հարցում, որտեղ հարցման մասնակիցներին տրվել է հետևյալ հարցը՝ ամսական նվազագույն որքա՞ն եկամուտ պետք է ունենա ընտանիքը՝ նորմալ ապրելու համար։ Հարցման մասնակիցները գումարը նշել են իրենց ազգային արժույթով, որը հետազոտության հեղինակները վերածել են ԱՄՆ դոլարի։

Ըստ այդմ, ստացվել է, որ Հայաստանում նորմալ ապրելու համար անհրաժեշտ է ունենալ ամսական 885 դոլարի եկամուտ, Ադրբեջանում՝ 1576, Վրաստանում՝ 912։

Ընդ որում, Երևանում նվազագույն եկամտի չափը հարցման արդյունքում 1134 դոլար է, այլ քաղաքներում՝ 778 դոլար, գյուղերում՝ 764 դոլար։

Կարդացեք նաև

income-desired

Սակայն պատկերն առավել հետաքրքիր է դառնում, երբ հետազոտության հեղինակները այս ցուցանիշները համադրում են տնային տնտեսությունների եկամուտների հետ։

Կոնկրետ Հայաստանում, հարցվածների 2%-ի եկամուտը 801-ից 1200 դոլար է, 1%-ի մոտ՝ 1201 և ավելի։ 7%-ը դժվարացել է պատասխանել, ևս 6%-ը հրաժարվել է պատասխանից։

income-recieved

Եթե անգամ ընդունենք, որ այս չպատասխանած 13%-ը ստանում է ունի ամսական 885 դոլարից ավելի եկամուտ, ապա ստացվում է, որ, ըստ այս ուսումնասիրության, ընտանիքների 84%-ի մոտ ամսական եկամուտը 800 դոլարից ցածր է։ Այսինքն՝ յուրաքանչյուր 10 ընտանիքից 8-ը համարում է, որ չի կարողանում նորմալ ապրել։

Ավելացնենք նաև, որ հարցումն արվել է 2012 թվականին։ Իսկ նախորդ տարվա ընթացքում, անգամ պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում գներն ավելի մեծ չափով են աճել, քան աշխատավարձերը։ Այսինքն, եթե հարցումն ավելի ուշ կատարված լիներ, ցուցանիշներն ավելի տխուր էին լինելու։

Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում աղքատության մակարդակը 32.5% է։ Թեպետ իր տարեվերջյան ասուլիսում վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստովանել էր, որ սոցիալական դժվարություններ ունեցողների թիվը իրականում երկու անգամ ավելի մեծ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս