Րաֆֆի Հովհաննիսյան. Գալիս եմ դատապարտելու քաղբանտարկյալների առկայությունը, զորակցելու Շանթ Հարությունյանին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ազատության» հրապարակից մեկնարկել է ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և նրա հետ կալանավորված մյուս անձանց համար կազմակերպված երթը։ Ակցիայի մասնակիցները՝ «Դուրս արի փողոց», «Ազատ, անկախ Հայաստան», «Ինքնիշխան Հայաստան», «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» և այլ կոչերով շարժվում են դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք։ Ակցիային մասնակցում են նաև Շանթ Հարությունյանի կինը Ռուզաննա Բադալյանը և նրա որդին Շահեն Հարությունյանը։ Ներկա է նաև «Ժառանվգութչուն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։
Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ Շանթ Հարությունյանին քաղբատարկյալ է համարում և եկել է իր զորակցությունը հայտնելու նրա հարեզատներին և ակցիայի մասնակից բոլոր երիտասարդներին։ «Շանթ Հարությունյանը առաջատար քաղաքացի է, ինքը որևէ առանչությմւն չունի ոչ հոգեբուժարանի, ոչ էլ քրեակատարողական հիմնարկի հետ։ Դրա մասին պետք մտածեն նրանք, ովքեր որպես այս ապօրինի վարչակարգի ներկայացուցիչներ, իրեն ուղարկել են այնտեղ։ Ես եկել եմ զորակցելու որպես Հայաստանի քաղաքացի, որովհետև այս պայքարը տևական է, ինքն էլ այս պայքարի առաջամարտիկներից մեկն է, զուլալ հայ է և քաղաքացի։ Գալիս եմ դատապարտելու քաղբանտարկյալների առկայությունը, զորակցելու Շանթ Հարությունյանին և իր ընտանիքին»։
Անդրադառնալով այսօր տարածված այն տեղեկությանը, որ Շանթ Հարությունյանը դատահոգեբուժական փորձաքննությամբ մեղսունակ է ճանաչվել, Րաֆֆի Հովաննիսյանն ասաց, որ Շանթ Հարությունյանն իհարկե մեղսունակ է, գիտակից է, իրավատեր է։ Ր. Հովհաննիսյանն տեղեկացրեց նաև, որ այսօր այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, սակայն իրեն թույլ չեն տվել հանդիպել Շանթ Հարությունյանի հետ։ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ուրախ է, որ Շանթ Հարությունյանն այսօր դադարեցրել է հացադուլը։