Բանկերը 76 միլիոն դոլա՞ր են «դուրս տվել»
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող շաբաթական տեղեկանքի համաձայն՝ դեկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 69,026,134 դոլար 438.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 145,416,774 ԱՄՆ դոլար 442.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Այսինքն, բանկերն իրենց հաճախորդներին 76.4 միլիոն դոլարով ավելի են վաճառել, քան նրանցից գնել։ Սակայն սա չի նշանակում, որ կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը շատացել է։ Առավել հավանական է, որ բանկերը իրականացրել են անկանխիկ գործարքներ ներմուծող ընկերությունների համար. այսինքն՝ ընկերությունները դրամը վերածել են դոլարի և փոխանցել օտարերկրյա մատակարարներին։
Չի բացառվում նաև այն, որ ընկերությունները պարզապես իրենց գումարները դրամային հաշիվներից տեղափոխել են արտարժութային հաշիվների վրա։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 3,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 438.62 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 59,339,333 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 442.42 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,739,303 EUR 544.54 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 13,090,469 EUR 556.85 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 713,320,723 ՌԴ ռուբլի 8.38 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 228,244,423 ՌԴ ռուբլի 8.77 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: