Էթիկայի ժամանակակից կանոնները
Adme.ru կայքը ներկայացրել է ժամանակակից էթիկայի մի քանի կանոններ:
1. Եթե դուք արտաբերում եք «ես քեզ հրավիրում եմ» բառերը, նշանակում է, որ դուք եք վճարում: Մեկ այլ ձևակերպման՝ «Արի ռեստորան գնանք» դեպքում՝ դուք նշում եք, որ յուրաքանչյուրը վճարում է իր համար, և միայն, եթե տղամարդն առաջարկում է վճարել կնոջ փոխարեն, կինը կարող է համաձայնել:
2. Երբեք հյուր մի գնացեք՝ առանց զանգահարելու: Մի բրիտանուհի ասում է, որ անսպասելի հյուրերի հայտնվելու դեպքում ինքը հագնում է կոշիկները, դնում գլխարկն ու վերցնում անձրևանոցը: Եթե հյուրը նրան հաճելի մարդ էր, նա ասում էր, որ հենց նոր է վերադարձել, իսկ եթե տհաճ մարդ էր, նա ասում էր՝ ինչ ափսոս, ես պետք է գնամ:
3. Հասարակական վայրերում սմարթֆոնը սեղանին մի դրեք: Այդ կերպ վարվելով՝ դուք ցույց եք տալիս, թե որքան կարևոր տեղ է գրավում այն ձեր կյանքում և որքան անհետաքրքիր է ձեզ համար շրջապատում կատարվող իրադարձությունը կամ խոսակցությունը: Ցանկացած ձանձրալի պահի դուք պատրաստ եք ստուգել Instagram-ը, պատասխանել կարևոր զանգի և այլն:
4. Պետք չէ աղջկան հանդիպման հրավիրել և նրա հետ sms հաղորդագրություններով շփվել:
5. Տղամարդը երբեք չի վերցնում կնոջ պայուսակը: Իսկ վերարկուն վերցնում է միայն մինչև կախիչը հասցնելու համար:
6. Եթե քայլում եք ինչ-որ մեկի հետ, և նա բարևում է ձեզ անծանոթ մարդու, դուք ևս պետք է բարևեք նրան:
7. Շատերը կարծում են, թե սուշին կարելի է միայն փայտիկներով ուտել: Դա ճիշտ չէ: Տղամարդիկ, ի տարբերություն կանանց, կարող են սուշին ձեռքերով ուտել:
8. Կոշիկները միշտ պետք է մաքուր լինեն:
9. Հեռախոսով դատարկ խոսակցություններ մի վարեք: Եթե իրոք անկեղծ զրույցի կարիք ունեք, հանդիպեք ձեր ընկերոջը:
10. Եթե ձեզ վիրավորել են, հիմարություն մի արեք և ձեզ վիրավորողի վրա ձայն մի բարձրացրեք: Մի իջեք նրա մակարդակին: Ժպտացեք և քաղաքակիրթ ձևով հեռացեք ձեր զրուցակցից:
11. Փողոցում տղամարդը պետք է քայլի կնոջ ձախ կողմից: Աջ կողմից կարող են քայլել միայն զինծառայողները, ովքեր պետք է պատրաստ լինեն պատիվ տալու:
12. Վարորդները պետք է հիշեն, անցորդների վրա ջուր լցնելն անքաղաքավարի է:
13. 8 բան պետք է գաղտնի պահել՝ տարիքը, հարստությունը, աղոթքը, դեղամիջոցի բաղադրությունը, սիրային կապը, նվերը, պատիվը և անպատվությունը:
14. Կինո, թատրոն կամ համերգի գնալիս նստարաններին պետք է մոտենալ շրջված դեմքի կողմից:
15. Տղամարդը միշտ առաջինն է մտնում ռեստորան. գլխավոր պատճառն այն է, որ մատուցողն այդ դեպքում կարող է հետևություններ անել, որ նա է ռեստորան գալու նախաձեռնողը և նա է վճարելու: Մեծ խմբի դեպքում առաջինը ռեստորան է մտնում և վճարում է նա, ով ռեստորան գնալու նախաձեռնողն է եղել: Բայց եթե դիմավորում է դռնապանը, ապա տղամարդը պետք է կնոջը զիջի:
16. Երբեք չի կարելի կնոջը դիպչել առանց նրա ցանկության, բռնել նրա ձեռքը, նրան դիպչել խոսակցության ընթացքում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դուք նրան օգնում եք նստել մեքենա կամ անցնել փողոցը:
17. Եթե որևէ մեկը ձեզ անպարկեշտ ձևով է պատասխանում, նրան պետք չէ արձագանքել: Ավելի լավ է ինքներդ օրինակ ծառայեք նրան:
18. Օծանելիք օգտագործելու դեպքում շատ կարևոր է չափավորությունը: Եթե դուք երեկոյան զգում եք ձեր օծանելիքի բույրը, նշանակում է, որ մյուսներն արդեն խեղդվել են դրանից:
19. Դաստիարակված տղամարդն իրեն երբեք թույլ չի տա կնոջ նկատմամբ չդրսևորել անհրաժեշտ հարգանքը:
20. Կնոջ ներկայությամբ տղամարդիկ ծխում են միայն նրանց թույլտվությամբ:
21. Ով էլ լինեք, մտնելով որևէ վայր՝ ինքներդ բարևեք:
22. Պահպանեք նամակագրության գաղտնիությունը: Ծնողները չեն կարող կարդալ այն, ինչ նախատեսված է նրանց երեխաների համար, ամուսինները ևս պետք է հետևեն այս կանոնին:
23. Մի վազեք նորաձևության հետևից: Ավելի լավ է լավ տեսք ունենալ, բայց չլինել ոճային, քան ոճային լինել և վատ տեսք ունենալ:
24. Եթե ներողություն խնդրելուց հետո ձեզ ներել են, ապա պետք չէ նորից վերադառնալ նույն հարցին և նորից ներողություն խնդրել: Պարզապես նույն սխալը մի կրկնեք:
25. Վիրավորական է շատ բարձր խոսելը, ծիծաղելը, մարդկանց չափազանց ուշադիր նայելը:
26. Մի մոռացեք շնորհակալություն հայտնել ձեզ մոտ մարդկանցից, հարազատներից և ընկերներից: Նրանց բարի քայլերը և օգնություն առաջարկելու պատրաստակամությունը պարտականություն չէ, այլ զգացմունքների արտահայտում, որը շնորհակալության կարիք ունի:
Թարգմանությունը՝ 168.am-ի