Թևան Պողոսյան. Մենք ունենք բանակցած Ասոցացման պայմանագիր, կարող ենք այն բացել, դնել սեղանին ու ասել՝ սրանք ենք անելու

Այն, ինչ ներկայացնում էին նույնիսկ որպես հնարավորություններ, դա ընդամենը թղթի վրայի հնարավորություններ են. որևէ մի նոր ազատություն ձեռք չենք բերել: Խոսելով Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին՝ այսօրվա ասուլիսի ժամանակ  նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Ըստ նրա՝ Հայաստանն ունի այլընտրանք, Հայաստանը շարժվում էր այդ ուղղությամբ և այսօրվա դրությամբ գլխավորն այն է, որ Հայաստանը չդադարեցնի իր բարեփոխումները. «Ինքս չեմ հավատում ԵՏՄ-ի ծրագրի հաջողությանը: Այնպես որ, Հայաստանը պետք է շարունակի բոլոր բարեփոխումներն իր ծրագրով: Մենք ունենք բանակցած Ասոցացման պայմանագիրը, կարող ենք ուղղակի այդ ծրագիրը բացել, դնել սեղանին և ասել՝  սրանք են լինելու այն քայլերը, որ Հայաստանը անելու է իր երկրի զարգացման համար»:

168.am-ի դիտարկմանը՝ ԵՏՄ-ին կողմ արտահայտվողներն ասում են, որ հայկական արտադրանքն այնքան որակյալ չէ, որ կարողանա եվրոպական շուկայում իրացվել, Թ.Պողոսյանն ասաց, որ չի կարելի կարճաժամկետ շահերով առաջնորդվել.

«Մարդ պետք է երկարաժամկետ շահերով առաջնորդվի: Այսօր եթե որակյալ չեն, հենց արդիականացումը մեր պետական ինստիտուտների և բոլոր մեր համակարգերի պետք է միտված լիներ այդ ապրանքները որակյալ դարձնելուն: Հիմա էլ կասեն, դե քանի որ չգիտենք որակյալ ապրանքների արտադրանք, եկեք անորակն արտադրենք և անորակով օգտվենք:

Կարդացեք նաև

Արդյոք մենք այդպիսի երկի՞ր ենք ուզում, որտեղ միշտ լինելու է անորակ ապրանք, որևէ զարգացում չի լինելու, մեր երեխաներն ու թոռնիկները պետք է անորակ ապրանքներ ուտելով կամ արտադրելով մեծանան»:

Թ.Պողոսյանը կարծում է՝ հենց սա էլ այն պատճառներից մեկն է, թե ինչու Հայաստանը պետք է այլընտրանք, ձգտում ունենար, որ իր ապրանքները որակյալ դարձնելու հարցում.

«Շփվելով եվրոպական շուկայի հետ՝ բնականաբար կօգտվեինք եվրոպական տեխնոլոգիաներից. Հնարավորություն կունենայինք այդ տտեխնոլոգիաները ներմուծել  այդ որակով և՛ մեր բիզնեսը կարգավորեինք, և՛ պետական ինստիտուտները, օրենսդրական դաշտը: Բնականաբար, մեր գործարարները կձգտեին որակայլ ապրանք արտադրել»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս