Պաոլո Կոելիոյի 30 լավագույն ցիտատները
cluber.com.ua կայքը ներկայացրել է Պաոլո Կոելիոյի 30 լավագույն ցիտատները:
1. Մեր հրեշտակները միշտ մեզ հետ են. նրանք հաճախ օգտագործում են ուրիշների շուրթերը, որպեսզի մեզ ինչ-որ բան ասեն:
2. Եթե դու ընդունակ ես հրաշալին տեսնելու, դա միայն այն պատճառով է, որ քո ներսում հրաշալի հատկանիշներ ունես: Աշխարհը նման է հայելու, որտեղ յուրաքանչյուրը տեսնում է իր արտացոլումը:
3. Եթե մարդն իրոք ցանկանում է որևէ բան, ապա մոլորակը կնպաստի, որ նրա երազանքն իրականանա:
4. Այն, ինչ մի անգամ տեղի է ունեցել, կարող է այլևս երբեք տեղի չունենալ: Բայց այն, ինչ երկու անգամ է տեղի ունեցել, անպայման տեղի կունենա նաև երրորդ անգամ:
5. Երբեմն դու պետք է վազես, որպեսզի հասկանաս, թե ով կվազի քո ետևից: Երբեմն դու պետք է մեղմ խոսես, որպեսզի հասկանաս, թե իրականում ով է լսում քեզ: Երբեմն դու պետք է հետքայլ անես, որպեսզի հասկանաս, թե ով է կանգնած քո կողքին: Երբեմն դու պետք է սխալ որոշումներ կայացնես, որպեսզի հասկանաս, թե ով է քեզ հետ, երբ ամեն ինչ քանդվում է:
6. Եթե ես անեմ հենց այն քայլերը, որոնք ինձանից սպասում են մարդիկ, ես նրանց մոտ գերի կընկնեմ:
7. Իրական սերը փոխադարձ զգացմունքներ չի պահանջում: Իսկ նա, ով սիրո համար նվեր է ցանկանում ստանալ, իզուր ժամանակ է կորցնում:
8. Կյանքը միշտ այն ժամին սպասելն է, երբ հետագան կախված է միայն քո գործողություններից:
9. Մոլորվելը որևէ հետաքրքիր բան գտնելու լավագույն տարբերակն է:
10. Ամենամութ ժամը մինչև մայրամուտն է:
11. Եթե քեզ հոգեբուժարանից դուրս են գրել, դա դեռ չի նշանակում, որ քեզ բուժել են: Պարզապես դու դարձել ես բոլորի նման:
12. Եթե անձը քոնն է, ապա նա քոնն է, իսկ եթե նրան ուրիշ այլ տեղ է ձգում, ոչինչ նրան ետ չի պահի: Բացի դա՝ դա ոչ նյարդերի, ոչ ուշադրության կարիք ունի:
13. Բոլորը մեջքի ետևում ասում են այն, ինչ հնարավոր է, իսկ աչքերի մեջ նայելով՝ ասում են այն, ինչ ձեռնտու է:
14. Եթե սերը մարդուն արագ է փոխում, ապա հիասթափությունը դա անում է ավելի արագ:
15. Այնտեղ, ուր մեզ սպասում են, մենք միշտ ժամանակին ենք հասնում:
16. Կյանքը երբեմն զարմանալիորեն ժլատ է լինում. օրերով, շաբաթներով, ամիսներով, տարիներով մարդը ոչ մի նոր զգացում չի ապրում: Իսկ հետո նա բացում է դուռը, և նրա վրա է թափվում մի ամբողջ հոսք:
17. Ամենադժվարը սպասելն է:
18. Հասնելով վերջին՝ մարդիկ ծիծաղում են այն վախերի վրա, որոնք նրան տանջում էին սկզբում:
19. Եթե համարձակվես ցտեսություն ասել, կյանքը քեզ նոր «բարևով» կպարգևատրի:
20. Մշտապես քեզ դժբախտ զգալն անթույլատրելի շքեղությունը է:
21. Կան մարդիկ, ովքեր ծնվել են, որպեսզի կյանքը մենակ ապրեն. դա ոչ լավ է, ոչ վատ, դա կյանքն է:
22. Երբեք չի կարելի հրաժարվել երազանքից: Երազանքները սնում են մեր հոգին, այդպես պիցցան սնում է մեր օրգանիզմը: Քանի անգամ էլ կլյանքում պարտություն կրենք և տեսնենք, թե ինչպես են փլվում մեր երազանքները, մենք պետք է շարունակենք երազել:
23. Աշխարհում ամեն ինչ նույն բանի տարբեր դրևորումներն են:
24. Մեր կյանքի ամենակարևոր բառերը մենք լուռ ենք արտաբերում:
25. Երբեմն անհրաժեշտ է անցնել ողջ աշխարհը՝ հասկանալու համար, որ գանձը թաղված է այն նույն տան բակում:
26. Մարդիկ ցանկանում են փոխել ամեն ինչ, միևնույն ժամանակ ցանկանում են, որ ամեն ինչ նույնը մնա:
27.Երբեմն պետք է մահանալ՝ նորից ապրել սկսելու համար:
28. Միշտ ասա այն, ինչ մտածում ես, և արա այն, ինչ կարծում ես: Լռությունը ճակատագրեր է կոտրում:
29. Երբ ես գտա պատասխանը, փոխվեցին բոլոր հարցերը:
30. Վերջում ամեն ինչ պետք է լավ լինի: եթե ինչ-որ բան վատ է, ուրեմն դեռ վերջը չէ:
Թարգմանությունը՝ 168.am-ի