Կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքի գործունեությունը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի և բենզին վաճառքով զբաղվող «Գ․ Ս․ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Բագրատունյաց 1/6)։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

«Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքի գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը️:

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,- ասվում է հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031