Բաժիններ՝

Քաղաքական գործիչների և բիզնեսմենների անսովոր սովորությունները` կապված ուտելիքի հետ

Fobes.ru կայքը կազմել է քաղաքական գործիչների և բիզնեսմենների անսովոր սովորությունները՝ կապված ուտելիքի հետ:

1. 2012թ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշում էր իր 60-ամյակը, և հեռուստաընկերություններից մեկով կադրեր ցուցադրվեցին նրա աշխատասենյակից: Հեռուստադիտողները տեսան, որ կարճ ընդմիջման ժամանակ նա սեղանի տակից հանեց թերմոսը և ինչ-որ բան լցրեց բաժակի մեջ:

2. ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը տանել չէր կարողանում բրոկոլի, թույլ չէր տալիս դա պատրաստել Սպիտակ տանը և Air Force One-ի թռիչքների ժամանակ: Երբ լրագրողները հարցրին, թե ինչն է արգելքի պատճառը, ԱՄՆ նախագահը պատասխանեց. «ԵՍ բրոկոլի չեմ սիրում: Ես այն չեմ սիրում՝ սկսած այն ժամանակից, երբ ես փոքր երեխա էի, և մայրս ինձ ստիպեց ուտել այն: Այժմ ես Միացյալ Նահանգների նախագահն եմ և ես այլևս չեմ ուտելու բրոկոլի»:

2-Bush avag - Copy

Կարդացեք նաև

3. Սպիտակ տան մենյու բրոկոլին վերադարձրեց ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման, ով նույնիսկ այն անվանեց իր սիրելի ուտելիքը՝ նրա օգտակար հատկությունների համար: Ընդ որում, Օբամային բազմաթիվ անգամ լուսանկարել են պիցցա, համբուրգեր, սթեյքեր և այլ վնասակար ուտելիքներ ուտելիս:

3 Obama - Copy

4. «Բուլյոն եղնիկի մսից, տապակա եղնիկի մսից, գրեթե թեյ և կոմպոտ եղնիկի մսից»,- այսպես արտահայտվեց Ռոման Աբրամովիչը 2001թ. լրագրողների հետ զրույցում:

4 Abramovich - Copy

5. 1970-ական թթ. Սթիվ Ջոբսը հետաքրքրված էր մի դիետայով, որի դեպքում թույլատրվում էր ուտել թարմ կամ չորացրած մրգեր, ինչպես նաև ընկույզ և հացահատիկեղեն: Նա շաբաթներով ուտում էր միևնույն բանը: Ջոբսը կարծում էր, որ ուտելիքի օգտագործման առումով սահմանափակումներն էյֆորիայի զգացում են առաջացնում, իսկ այն մարդու օրգանիզմը, ով մրգերով է սնվում, ավելի քիչ հոտ է առաջացնում, ինչը մարդուն հնարավորություն է տալիս ավելի քիչ լոգանք ընդունել և ավելի շատ ժամանակ նվիրել քնելուն  ու աշխատելուն:

5 Jobs - Copy

6. 2011թ. ամենահայտնի սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարեց, որ այժմ ուտելու է միայն այն կենդանիների միսը, որոնց անձմաբ է սպանել: Որոշ ժամանակ անց, սակայն, թա հրաժարվեց իր այդ սովորությունից:

6 Cuki - Copy

7. Ford Motor Company-ի հիմնադիր Հենրի Ֆորդը կարծում էր, որ մարդուն, ինչպես և ավտոմեքենային, անհրաժեշտ է սովորական վառելիք և որպես ուտելիք պիտանի է գրեթե ամեն ինչ:

7 Henri Ford - Copy

8. Միլիոնատեր Հովարդ Հյուզը բազմաթիվ տարօրինակություններ ուներ: Նա շատ էր սիրում կանաչ ոլոռ ուտել, որը պետք է լիներ կոնկրետ չափի: Բիզնեսմենը շատ էր սիրում նաև Baskin Robbins ապրանքանիշի բանանի և ընկույզի համով պաղպաղակը: Երբ նա 1966թ. իմացավ, որ ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը, նա այնտեղ մնացած ամբողջ պաղպաղակը պատվիրեց: Սակայն, երբ պաղպաղակը բերեց հյուրանոց, հայտարարեց, որ չի ուտելու այն:

9 Xyuz - Copy

9. Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի սիրելի ուտելիքների մասին պատմել է նրա խոհարարը, որը արտագաղթել էր Ճապոնիա: Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ինը սիրում է շնաձկան թևից պատրաստված ուտելիքներ: Ավելի ուշ «The Daily Star» պարբերականը գրեց, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարը սիրում է «Էմմանուել» անունով պանիրը: Այժմ այս պանիրը Հյուսիսային Կորեա ներկրվում է հատուկ Կիմ Չեն Ինի համար:

9 Ien - Copy

10. Ֆրանսուա Միտերանի ամենասիրելի ուտելիքներից մեկը թռչուններից մեկի մսից պատրաստված կերակուրն էր:

10 Miteran - Copy

11. «PlayBoy»ի 88-ամյա հիմնադիր Հյու Հենֆերն ուտում է միայն այն ուտելիքները, որոնք պատրաստում են իրեն ծանոթ խոհարարները:

Xenfer

Թարգմանությունը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս