Բաժիններ՝

Երրորդ երկրներից ապրանք ներկրողների մոտ խնդիրներ են առաջացել

Երրորդ երկրներից ապրանքների ներկրման ժամանակ մաքսազերծման հետ կապված բազմաթիվ տնտեսվարողների մոտ խնդիրներ են առաջացել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Ապավեն» ընկերության հիմնադիր տնօրեն, ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը:

«Այն ապրանքների դեպքում, որոնց փոխադրումը սկսվել է անցած տարի, բայց ժամանել են արդեն այս տարի, բոլորն ընկել են նոր կանոնակարգման տակ, որին պատրաստված չէին՝ տուրքեր, հարկեր, վճարներ, որոնք նախկինում չեն եղել, հիմա ընդունվել են և դա խնդիրներ է առաջացել: Ունենք բեռներ, որ շաբաթներով կանգնած են և չեն մաքսազերծվել տարբեր պատճառներով: Նախկինում մենք չենք ունեցել նման իրավիճակ: Մի հաճախորդ կարող էր խնդիր ունենալ ու բեռը կանգներ, բայց մենք ունենք արդեն, չասեմ մասսայական, բայց զգալի քանակի պատվիրատուներ, որոնց բեռները կանգնած են և մաքսազերծման գործընթացի մեջ նրանք ունեն խնդիրներ»,- ասաց Գ. Աղաջանյանը:

Նա նաև նշեց, որ այս իրավիճակի հետևանքով պարապուրդի են մատնվում ընկերության տրանսպորտային միջոցները և, որպես հետևանք, ստիպված են լինում տրանսպորտային միջոցի պարապուրդի համար հավելյալ վճարումներ անել. «Դա ևս առաջացնում է նրանց դժգոհությունը: Ի վերջո, պարապուրդը ո´չ իրենց մեղքով է, բայց ո´չ էլ մեր մեղքով է»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս