Նորա Արիսյան իր հեղինակային իրավունքներն է պահանջում Վերժինե Սվազլյանից
Հարգելի հայագետ, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանին
Միշտ հիացմունքով կարդացած եմ Ձեր հոդուածներն ու գիրքերը: Մանավանդ, որ շատ մօտէն հետևած և ուսումնասիրած եք սփյուռքի տարբեր շրջաններ, և Ձեր աշխատությունները մեծ տեղ գրաված են ցեղասպանության հարցով, ի մասնավորի՝ արխիվային և վկայություններ հավաքելու բնագավառին մեջ: Սակայն թույլ տվեք այս անգամ իմ հեղինակային իրավունքը պաշտպանել ու ընթերցողներին իրազեկել, որ 09/02/2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայքին վրա, ինչպես նաև «Հորիզոն»-ի, «Երկիր»-ի մեջ լույս տեսած «Ողջ Մնացած Հայ Կիները Փրկուելու Համար Կ՚ամուսնանային Արաբներու Հետ… Բաթրայի վկայությունը» վերնագրով հոդվածը բաժին մըն է 2009-ին դիսերտացիայի համար իմ պատրաստած (Դեմ առ դեմ արաբ ականատեսներու հետ) վավերագրական ֆիլմէն, ուր անձամբ արաբ ականատեսներու հետ հարցազրույցներ կատարած եմ Դեր Զորում և այլ վայրեր, և ֆիլմէն օրինակ մը նվիրած էի Ցեղասպանության թանգարան, որտեղ հստակ երեւում է հարցազրոյցս ու լսվում է օգտագործված թեքսթս:
Սրբագրեմ նաև, որ այդ կինը բեդուին չէ, այլ բնիկ արաբ տերզորցի: Հեղինակային գիտական իմ իրավունքներս պահելու համար, խնդրում եմ հոդվածներում սրբագրություն կատարվի, և հղում կատարեք, որ վերցված վկայությունները պատկանում են իմ աշխատանքիս, մանավանդ, որ իմացա, թե ձեր գիրքին մեջ ներառած եք 5 արաբ վկայություններ (Հարցազրույց Հայերն այսօր, «Նշանավոր հայագետն ու ցեղասպանագետը. Վերժինե Սվազլյան» Լևոն Մութաֆյան, 2013), և պարզեցի, որ Ձեր հոդվածը ինքնին հատված մըն է Ձեր գիրքէն (Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 306, էջ 517-518): Ցավալի է, որ նմանատիպ դեպքեր կը պատահին՝ նյութեր օգտագործելով առանց աղբյուրը նշելու, կարծում եմ, մեր գիտական շրջանակներն ու մամուլը պետք է այդ երեւոյթներուն դեմ դնեն:
Հարգանոք՝ Դոկտ. Նորա Արիսյան